• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 24 սպտ 2022 թ.

Ավելի լավ է երազել ու չհաջողվել, քան ընդհանրապես երազանք չունենալ

Հրապարակման ամսաթիվ 24 սպտ 2022 թ.

Սիրելի՛ Ընկեր, բոլորս էլ ունեցել ենք և ունենք երազանքներ և, բնականաբար, հույս ունենք մի օր դրանք տեսնել իրականացած: Սակայն երազանքը չի կորցնում իր արժեքը, եթե անգամ այն այդպես էլ իրականություն չի դառնում։ 

 

Առանց երազանքների կյանքը նման է ծովի մեջ անիմաստ այս ու այն կողմ լողացող նավակի։ Շատերի կյանքի նավը այդպես էլ երբեք չի՛ բացում իր առագաստները և այս ու այն կողմ տարուբերվում՝ հանձնված ալիքների կամքին։ 

 

Երազանքները մեր կյանքի նավի առագաստներն են։ Եվ այսօր ուզում եմ մի քանի գործնական քայլ առաջարկել քեզ, որոնք կօգնեն քո կյանքի առագաստները բացելու և համապատասխան քամու պարագայում առաջ ընթանալու հարցում։ 

 

• Քո հոգևոր օրագրի մեջ գրի՛ առ երազանքդ:

• Աղոթքիդ մեջ խոսի՛ր Աստծո հետ դրա մասին:

• Որոշի՛ր, թե ովքեր կարող են օգնել քեզ երազանքդ իրականացնելու հարցում:

• Սկսի՛ր հստակ քայլեր ձեռնարկել երազանքիդ իրականացմանն ընդառաջ:

 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, մի՛ վախեցիր ձախողվելուց: Անգամ եթե քեզ մոտ չստացվի, դու կսովորես քո սխալների վրա և հաջորդ անգամ ավելի իմաստուն կերպով կվարվես և ավելի ճիշտ որոշումներ կկայացնես: 

 

Ուզում եմ քաջալերել քեզ։ Եթե անգամ պետք է սովորես սխալներիդ վրա․․․, եթե անգամ դեռ չես սովորել առագաստներդ ճիշտ ժամանակին բացելու հմտությունը, ապա երբե՛ք հույսդ չկորցնես: Փորձի՛ր, ջանք արա՛ և բացահայտի՛ր Աստծո կամքը քո կյանքում։ Եվ հավատա՛, որ Տերը լավագույն ապագան է պատրաստել քեզ համար որպես Քրիստոսի աշակերտի։ Եբրայեցիս 11․1 խոսքում կարդում ենք. «Հավատը հուսացած բաների հաստատումն ու աներևույթ բաների ապացույցը»։

 

Երազանքդ միշտ արթուն ու կենդանի պահի՛ր: Առագաստներդ չիջեցնե՛ս քո կյանքի նավի կայմից։ Անգամ եթե երկար ժամանակ դրանց ուղղությամբ ոչ մի համընթաց քամի չի փչել, սպասի՛ր համբերությամբ, գործի՛ր իմաստությամբ և վստահի՛ր Աստծուն։ Աղոթում եմ, որ քո երազանքները կատարվեն Տիրոջ կամքով, Նրա օգնությամբ և Նրա օրհնությամբ:

 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես