October-16

Գլխավոր | Հրաշքներ | Աստված սպասում է, որ դիմես Իրեն

Աստված սպասում է, որ դիմես Իրեն

Ի՞նչ կանեիր, եթե ընկնեիր մի խորը ջրհորի մեջ: Ամենայն հավանականությամբ որքան ուժ ունեիր կաղաղակեիր և օգնություն կկանչեիր: Նույնը պետք է անել, երբ հայտնվում ես այս կյանքի խնդիրների ու տառապանքի խորը փոսի մեջ, որը կարծես անտեսանելի մի ջրհոր լինի։ Եթե անցնում ես նման ընթացքով, ապա ճիշտ ժամանակն է ձեռքերդ դեպի վեր բարձրացնելու և օգնության աղաղակդ առ Աստված ուղղելու։ 

Հիմա ուզում եմ քեզ հետ կիսվել դեպի Իրեն աղաղակողների համար Աստծո խոստումներից մեկով։ Բայց ուզում եմ, որ ուշադիր լինես այս զորավոր խոստման պայմանին․ «Արդարներն աղաղակում են, և Տերը լսում է ու նրանց փրկում է իրենց բոլոր նեղություններից» (Սաղմոս 34․17): 

Սիրելի բարեկա՛մ, իսկ դու արդա՞ր ես։ Իհարկե, ոմանք կեղծ խոնարհություն են հագնում և անգամ Աստվածաշնչի համատեքստից կտրված մեջբերում են անում, թե իբր արդար չկա, ոչ ոք արդար չէ․․․ Բայց Աստվածաշունչը և հենց Տեր Հիսուսն Իր ուսուցումների մեջ այլ բան է պնդում։ 

Կան մարդիկ, ովքեր իրենց հավատի և նվիրման արդյունքում Տեր Հիսուսի շնորհիվ արդարացած մարդիկ են։ Այս մարդիկ հավատում են Աստծուն և Նրա Խոսքին։ Ոչ թե ասում են, թե հավատում են, այլ նրանց գործերն ու վարքագիծն են այդ հավատքի ապացույցները։ Նրանք փափագում են ճանաչել Աստծո կամքը և հնազանդվել այդ կամքին։ Նման մարդիկ կատարյալ չեն, սակայն Աստված նրանց արդարներ է կոչում։ Նրանք տարբերվում են մյուս մարդկանցից, ովքեր ապրում են ըստ իրենց պատկերացրած արդարության։ 

Դու արդարների՞ շարքում ես, թե՞ ոչ։ Արդյո՞ք Աստված կլսի քեզ, եթե աղաղակես Նրան։ Տեր Հիսուսը մահացավ խաչի վրա քո փոխարեն, և Նրա արյունն է, որ արդարացնում է քեզ, եթե հավատում ես Նրան և Նրա խոսքերին։ Հենց Նա է մեզ դարձնում է արդար:

Տեր Հիսուսի հանդեպ կենդանի հավատքը քեզ դարձնում է Աստծո ընտանիքի մի մասնիկը։ Աստված կլսի քեզ, երբ աղաղակես Նրան, քանի որ դու Նրա զավակն ես։ Հայրը լսում էր Տեր Հիսուսին, քանի որ Նա քայլում ու գործում էր Հոր կամքի մեջ։ Եթե մենք ուզում ենք, որպեսզի մեր աղոթքները նույնպես լինեն պատասխանված, ապա պետք է մնանք Տեր Հիսուսի մեջ, լինենք Նրա կողմից արդարացված մարդիկ և, երբ աղաղակենք Աստծուն, Նա կլսի ու կազատի մեզ մեր բոլոր նեղություններից:

Առաջարկում եմ հենց հիմա աղոթել ինձ հետ միասին․ «Տե՛ր, Դու կատարելապես ճանաչում ես ինձ։ Դու գիտես այն ամենը, ինչի միջով անցնում եմ․․․ Դու տեսնում ես իմ նեղության ջրհորի խորությունն ու իմ վիճակի անելանելիությունը։ Այսօր ես այդ մութ ու խավար իրավիճակի փոսից Քեզ եմ աղաղակում օգնության համար։ Խնդրում եմ, որպեսզի միջամտես ու օգնես ինձ: Խնդրում եմ՝ օգնիր ինձ հաղթահարելու իմ կյանքի այս բարդ ու դժվարին իրավիճակը։ Տե՛ր, օգնիր, որ այլևս

չտատանվեմ, չկասկածեմ ու չվախենամ, որ ամուր, հաստատուն և ուժեղ լինեմ Քո մեջ։ Աղոթում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»։ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: