• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 30 նմբ 2024 թ.

Աստված սիրում է տալ և հոգալ…

Հրապարակման ամսաթիվ 30 նմբ 2024 թ.

Իսկ դու սրտումդ վստահ ու համոզվա՞ծ ես, որ Աստված առատաձեռն ու կարեկից Տեր է:

Սիրելի՛ Ընկեր, ընթերցե՛նք այս շարքի հիմնական աստվածաշնչյան խոսքը․ «Դուք նախ Աստծու Արքայությունն ու Նրա արդարությո՛ւնը փնտրեք, և այդ ամենը ավելիով ձեզ կտրվի» (Մատթեոս 6.33):

 

Նա ձև և կյանք տվեց այս տիեզերքին.Ծննդոց 1․1 խոսքում կարդում ենք. «Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը»։

 

Նա մեզ կյանք տվեց, օժտեց շարժվելու ունակությամբ և մեզ բնույթ շնորհեց…

Գործք Առաքելոց 17․28 խոսքում կարդում ենք. «Որովհետև մենք Նրանով ենք ապրում, շարժվում և կանք, ինչպես ձեր բանաստեղծներից ոմանք ևս ասացին. «Մենք Նրա սերունդն ենք»։

 

Նա հանուն մեզ տվեց Իր միածին Որդուն…

Հովհաննես ‭3․16‬ խոսքում կարդում ենք․ «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով Նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա»։

 

Տեր Հիսուսը մեզ տվեց Սուրբ Հոգին

Գործք Առաքելոց‬ ‭1․8‬ խոսքում կարդում ենք․ «Բայց դուք զորություն կստանաք, երբ Հոգին ձեզ վրա գա, և Իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում, մինչև աշխարհի ծայրերը»։

 

Նա տվեց Իր Խոսքը

Հովհաննես 1․1 խոսքում կարդում ենք․ «Սկզբում էր Խոսքը, և Խոսքն Աստծու մոտ էր, և Խոսքն Աստված էր»։

 

Նա տվեց Իր խաղաղությունը

Հովհաննես 14․27 խոսքում կարդում ենք. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. Ես այն ձեզ չեմ տալիս, ինչպես աշխարհն է տալիս. ձեր սիրտը թող չխռովվի ու չվախենա»։

 

Նա հոգում է մեր կարիքները

Թվոց 11․9 խոսքում գրված է. «Երբ գիշերը բանակատեղիի վրա ցող էր իջնում, մանանան էլ իջնում էր նրա վրա»։

 

Աստված ամենաառատաձեռն, կարեկից ու հոգատար Անձնավորությունն է այս տիեզերքում: Ինչպես Նա անապատում կերակրեց Եգիպտոսից դուրս եկած Իր ժողովրդին և ժայռից ջուր բխեցրեց նրանց համար, նույն կերպ էլ, հավատա՛, Նա այսօր հոգ է տանում Իր զավակների համար, բոլոր Իր կամքը սիրողների համար, Իր Արքայությունն ու արդարությունը փնտրողների համար՝ ինձ և քեզ համար։ Եվ մեր կարիքը, մեր խնդրի լուծումն ու իրավիճակի փոփոխությունը մեզ կտրվի ճիշտ ժամանակին՝ Նրա բարի, հաճելի ու կատարյալ կամքի համեմատ:

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, հիշի՛ր, որ Նրա մանանան այսօր էլ հասանելի է քեզ համար: Համոզված եղի՛ր, որ քո Աստված կհոգա քո կարիքները` համաձայն Իր հարստության Տեր Հիսուս Քրիստոսի փառքի միջոցով (տե՛ս Փիլիպպեցիս ‭4․19‬ խոսքը)։‬‬

 

նորհակալ եմ, որ դու կա՛ս։

 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես