• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 12 մրտ 2023 թ.

Աստված չի՛ մոռացել այն խոստումները որ տվել է քեզ

Հրապարակման ամսաթիվ 12 մրտ 2023 թ.

Սպասումը հաճախ լավագույն նախապատրաստությունն է աստվածային օրհնություններն ընդունելու համար:

Սիրելի՛ Ընկեր, հավատում եմ, որ Տերն ուզում է քեզ ինչ-որ յուրահատուկ բան ասել այսօր: Թող քեզ ուղղված Նրա այս խոսքերն այսօր քաջալերեն ու զորացնեն քեզ:Արևն այսօր ծագել է ճիշտ այնպես, ինչպես ծագում է ամեն առավոտ: Եվ նույն կերպ էլ այսօր Աստծու սերը քո հանդեպ և Նրա խոստումները, որ տվել է քեզ, չեն փոխվել: Քեզ համար սահմանված յուրաքանչյուր օրդ Տիրոջ ձեռքերում է: Նրա աչքերը տեսել են քո կերպարանքը, երբ դու դեռ կազմավորված չէիր, և Նրա գրքում գրված են եղել քո բոլոր օրերը, երբ դրանցից ոչ մեկն էլ դեռ չէր իրականացել․․․ (Տե՛ս Սաղմոս 139․16 խոսքը)։

Տերը չի մոռացել քեզ տված Իր խոստումները: Եվ մի կողմ չի դրել քեզ հետ կապված Իր երազանքները: Այն, ինչ դու հիմա զգում ես քո կյանքում, Նրա ծրագրերի դեռ կատարված չլինելու պատճառով, իրականում նախապատրաստում է քեզ՝ Տիրոջ ուղարկած առատ օրհնություններն ընդունելուն։ Սա քո վարժանքն է՝ քո անձի մարզումը։ Քանի որ Նա քեզ անսահման մեծ սիրով է սիրում, ապա ուզում է նախապատրաստել քեզ Իր օրհնությունները տեսնելու և դրանք ընդունելու համար:

Աստված է քեզ արարել ու կազմավորել, և Նա խոստացել է քեզ հետ ու քո կողքին լինել, եթե հետևես Նրա կամքին և քայլես Նրա ճանապարհներով։ Քո կյանքի համար Տեր Աստծու փափագն է, որպեսզի դու ամբողջովին մտնես այն նախասահմանության մեջ, որը Նա ծրագրել է հատուկ քեզ համար, որովհետև Տերն առանձնահատուկ կերպով է ընտրել քեզ, որպեսզի դու օրհնության, ուրախության և կյանքի աղբյուր լինես մյուսների համար։ 

Բռնի՛ր Նրա ձեռքը և գնա՛ Նրա հետևից:

Աստծո համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, եթե ժամանակ ունես, ապա հրավիրում եմ քեզ այսօր լսելու «Տեր Հիսուսի խոստումները» անունը կրող պատգամը, որը մեզ հիշեցնում է, որ Աստված հավատարիմ է և մշտապես կատարում է Իր խոստումները: Պատգամը կարող ես լսել այս հղումով՝https://youtu.be/fIpTzypH_fs

 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես