• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 19 սպտ 2024 թ.

Աստված միշտ քո կողքին է...

Հրապարակման ամսաթիվ 19 սպտ 2024 թ.

Հավանաբար, դու էլ ինձ նման կյանքի ծանր պահերին մեծ փափագով ակնկալել ես, որ ինչ-որ մեկն օգնության ձեռք մեկնի․․․Այս առումով Աստվածաշունչը մի կարևոր ճշմարտություն է մեզ փոխանցում․ «Իմ օգնությունը Տիրոջից է, որ արարեց երկինքն ու երկիրը։ Նա չի թողնի, որ քո ոտքը սահի. քո պահապանը չի քնի։ Ահա Իսրայելի պահապանը, որ չի ննջելու և չի քնելու։ Տերը քո պահապանն է. Տերը քեզ հովանի է քո աջ ձեռքի մոտ» (Սաղմոս 121.2-5):

 

Սիրելի՛ Ընկեր, Աստված միշտ մեր կողքին է։ Նա մեր հովանին է։ Նա ծածկում է մեզ կիզիչ արևից և պաշտպանում մեզ այս կյանքի փոթորկոտ քամիներից ու անձրևներից։ Ոչ մի ուժ չի կարող ստիպել, որ Նա հեռանա քեզնից։ Երբ արթնանաս, Նա քո կողքին է: Երբ պառկում ես քնելու, Նա կրկին քեզ հետ է:

 

Երբ խոսում ես ինչ-որ մեկի հետ, Նա ներկա է... (տե՛ս Սաղմոս 139

 

Ուր էլ որ գնաս, Տերը քեզ հետ է։ Նա քո պաշտպանն է՝ քո ապահովությունը։

Եթե դու հավատում ես Աստծուն և կյանքդ նվիրել ես Նրա կամքը ճանաչելուն և այդ կամքին հնազանդվելուն, ապա բարի ու գթասիրտ Աստված ուշադրությամբ հետևում է քո յուրաքանչյուր քայլին և ծածկում է քեզ Իր քաղցր ու ջերմ ներկայությամբ... Դու երբե՛ք մենակ չես:

 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, առաջարկում եմ հենց հիմա մի քանի րոպե տրամադրել Աստծո հետ զրուցելու համար։ Պարզապես շնորհակալություն հայտնի՛ր ու գովաբանի՛ր Նրան քո խոսքերով:Եվ մի բան եմ ուզում ասել քեզ։ Եթե օրհնվում ես ամենօրյա այս ուղերձներով, ապա ինչո՞ւ չտարածել դրանք քո շրջապատի մարդկանց մեջ։ Փորձի՛ր տարածել այս ուղերձը և անհատապես ուղարկել մի քանի հոգու, որոնց Սուրբ Հոգին կառաջնորդի, որ ուղարկես անհատական նամակով։ Այդ կերպ նրանք նույնպես կքաջալերվեն Աստծու Խոսքով, կամրանան հավատքի կյանքի մեջ և կփառավորեն Տիրոջ անունը քեզ հետ միասին։

 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես