• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 25 հլս 2022 թ.

Աստված հոգ է տանում քեզ համար

Հրապարակման ամսաթիվ 25 հլս 2022 թ.

«Աստծու հզոր ձեռքի տակ խոնարհվե՛ք, որպեսզի ձեզ ժամանակին բարձրացնի։ Ձեր ամբողջ հոգսը Նրա վրա՛ գցեք, որովհետև Նա ձեզ հոգ է տանում» (Ա Պետրոս‬ ‭5.6-7‬)։

 

Սիրելի՛ Ընկեր, մեր հավատքի կյանքի յուրաքանչյուր շրջան իր արցունքներն ունի՝ ուրախության ժամանակների արցունքները, տխրության ու տրտմության արցունքները կամ ծանր պայքարի արցունքները։ Ցանկացած նոր օր յուրօրինակ է։ Այն իր հետ նոր իրավիճակների, զգացողությունների և մարտահրավերների նոր շարան կարող է բերել։ 

 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, անկախ այն բանից, թե ինչ է քեզ այսօր սպասվում, Աստված քեզ հետ է։ Եվ ավելին, եթե դու քո կյանքում ընդունել ես Տեր Հիսուս Քրիստոսի գերիշխանությունը, ապա Նա նաև պատերազմում է քեզ համար։ 

 

Եթե նույնիսկ այս պահին կյանքիդ ամենամեծ մարտահրավերի առջև ես կանգնած, համոզվա՛ծ եղիր, որ Նա ներկա է, Նա քո կողքին է և Նա քո կողմից է։ Սկսի՛ր Դավթի նման վերաբերմունք ունենալ կյանքիդ հանդեպ և հավատքով կրկնիր այս խոսքերը. «Նա խաղաղությամբ կփրկի իմ անձն այն կռվից, որ անում են իմ դեմ, որովհետև շատ են նրանք, որոնք ինձ հետ են» (‭‭Սաղմոս‬ ‭55.18‬):

Աստված պատասխանելու է քեզ ու  խոսելու է քեզ հետ։ Նա Իր ճանապարհն է քեզ ցույց տալու և, քեզ վտանգներից պաշտպանելով, առաջնորդելու է նեղ ճանապարհի օրհնությունների մեջ։ Դու չես ձախողվի։ Դու չես հանձնվի։ Դու հաղթող ես, եթե Տերը քեզ հետ է ու քո կողմից։

 

Երբ հուսահատությունն է թակում մտքիդ ու հոգուդ դուռը, երբե՛ք չբացես այն, քանի որ քո վստահությունն Աստծո՛ւն է ուղղված՝ հավատարիմ ու ամենակարող Աստծուն։ Չի կարող լինել գեթ մի պահ, երբ Նա Իր հայացքը շրջի քեզնից ու դադարի քեզ համար հոգ տանելուց։ Աստված քո Հայրն է, և Նա օրը քսանչորս ժամ պաշտպանում է քեզ։ Նա քո Պաշտպանն է։ Նա քո Պահապանն է։ Նրա համար չկա հանգիստ։ Եվ Նա միշտ հասանելի է քեզ համար։

 

Քո երկնային Հայրը սիրում է քեզ մի այնպիսի սիրով, որը չունի սահման։ Նա հոգ է տանում քեզ համար ամե՛ն վայրկյան։ Նա այս տիեզերքի ամենավստահելի Անձնավորությունն է։ Հանձնվի՛ր Նրան։ Վստահի՛ր Նրան։ Նա՛ է քո ապահովությունը։

 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես