• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 21 սպտ 2024 թ.

Աստված հավիտենական Վեմ է

Հրապարակման ամսաթիվ 21 սպտ 2024 թ.

Ծառերը կարող են շատ մեծ տարիք ունենալ: Սերունդներ կարող են գալ ու անցնել, իսկ նրանք հաճախ մնում են կանգուն և աճում ու մեծացնում իրենց սաղարթները…

 

Օրինակ, Արցախում՝ Սխտորաշեն գյուղի հանդամասում աճում է ԱՊՀ երկրների տարածքի ամենահին ծառը, որը 2040 տարեկան է։ Իսկ Միացյալ Նահանգների ամենահին ծառը մոտ 5000 տարեկան է: Այն Կալիֆոռնիայի Սպիտակ լեռներում է և շատ դիպուկ անվանում ունի՝ «Մաթուսաղա»:

 

Ինչպիսի՜ երկար կյանք: Նման երկարակյաց ծառերն իրենց հանդեպ հատուկ վերաբերմունք և հարգանք են պահանջում… Երբ կանգնած ես նման ծառերի կողքին, կարող ես պատկերացնել, որ դրանք եղել են Տեր Հիսուսի ժամանակներում և գուցե` նույնիսկ դրանից առաջ: Դրանք մարդկային պատմության կենդանի վկաներ են։

 

Աստվածաշունչը խոսում է Տեր Աստծու բազմաթիվ անունների մասին, որոնք ոչ թե մարդկային անունների նմանությամբ են տրված, այլ խոսում են Աստծու բնույթի մասին։ Եվ այս անուններից մեկն է Հավիտենական Վեմ․ «Հավիտյան Տիրո՛ջը վստահեք, Նա քո ամրոցն է, քո վահանը, քո դրոշը, որովհետև Տեր Աստված Հավիտենական Վեմ է» (Եսայիա 26․4):

 

Աստծո համար թանկ ու սիրելի’ Ընկեր, նոր բան ասած չեմ լինի, եթե մեկ անգամ ևս հիշեցնեմ քեզ, որ Աստված հավիտենական է՝ Նա միշտ եղել է և միշտ կլինի: Եթե քո կյանքը Նրա ձեռքերում է, ապա այլևս կարիք չունես որևէ բանից տագնապելու կամ վախերի մեջ ապրելու։ Նա Հավիտենական Վեմն է՝ այն Ժայռը, որի վրա կառուցված տունը կանգուն է մնում բոլոր փորձությունների ժամանակ։ Դու կարող ես վստահել Նրա ապահովությանը։ Քո կյանքը Նրա ձեռքերում է․․․

 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես