August 25

Գլխավոր | Հրաշքներ | Աստծո համար չկա՛ անհնարին ոչինչ

Աստծո համար չկա՛ անհնարին ոչինչ

Սիրելի՛ բարեկամ, այսօր մենք ավարտում ենք հաշտության վերաբերյալ մեր գրառումների շարքը, և հույս ունեմ, որ դրանք օգտակար եղան քեզ համար։ Ուզում եմ քաջալերել քեզ մի քանի ճշմարտություններով և խնդրել, որպեսզի այս գրառման մեկնաբանություններում գրես քո վկայությունը։  

Տեր Աստված կարողացել է հիմնովին փոխել շատ մարդկանց հարաբերությունները, վստահ եմ, որ Նա կարող է նույնը նաև քեզ համար անել։

Եթե միայն ամեն օր որոնես Աստծո հետ մտերմությունը․․․ Եթե միայն ամեն օր փորձես հասկանալ Տիրոջ կամքը այն իրավիճակի համար, որին բախվել ես․․․ Եթե միայն Աստծո կամքին հնազանդվելը վեր դասես քո շահից ու քեզ հարմար որոշումներից․․․ Ապա կսովորես ներել, կսովորես մերժել բացասական մտքերը, կսովորես բացահայտել կասկածի ու ատելության ծուղակները, և կյանքդ կլցվի խաղաղությամբ։ Եթե ամեն օր քայլես Աստծո հետ, ապա Նա կօգնի քեզ քո կյանքի իրավիճակներին նայել Իր տեսանկյունից։ 

Արդյոք հրաշալի չէ՞, որ Աստծո օգնությամբ մարդը կարող է ներել այնպիսի մեկին, ում երբեք չէր կարող պատկերացնել, որ կների, կամ հաշտվել այնպիսի մարդու հետ, ում հետ տարիներ շարունակ անհաշտության պատնեշներ եք կառուցել։ Աստծո օգնությամբ մարդը կարողանում է սիրել այն մարդկանց, ում նախկինում չէր կարողանում սիրել։ Աստծո հետ մտերմությունը մեզ է փոխանցում Նրա որակները։ Եվ այդ որակներից ամենաակնառուն առանց որևէ նախապայմանի մարդկանց հանդեպ սիրո ու կարեկցանքի զգացում ունենալն է։ 

Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, մեր ամենօրյա ուղերձները նպատակ են հետապնդում օգնելու քեզ Աստծուն մտերմանալու և Նրա հետ ամեն օր քայլելու հարցում։ Մեր առաջնահերթությունների մեջ Աստծո հետ հարաբերությունը պետք է լինի ամենաբարձր տեղում։ Շատերիս կյանքում առաջին կոտրված հարաբերությունը, որը բժշկության կարիք ունի հենց Աստծո հետ հարաբերությունն է։ Եթե այս հարաբերությունն առողջ է, ապա մնացած բոլոր հարաբերությունները ժամանակի ընթացքում կբժշկվեն։

Տերը մեզ հաղթողներ է դարձնում, երբ մենք ամեն բանից առավել կարևորում ենք Նրան։ Ուզում եմ քաջալերել քեզ, որ ապավինես այս հուսադրող ճշմարտությանը՝ Աստծո համար չկա անհնարին ոչինչ․․․ ո՛չ անհույս ֆինանսական վիճակը, ո՛չ խորտակվող ամուսնությունը և ո՛չ էլ քո կյանքի այն խնդիրները, որոնցով անցնում ես հիմա։ Աստծո հետ որևէ իրավիճակ չի կարող անհույս լինել։ 

Ահա՛ այն խոստումը, որ Ամենակարող Աստված տվել է Իր զավակներին․ «Նրանք պիտի վերաշինեն հին ավերակները, որ պիտի վերականգնեն նախկինում ամայացած վայրերը, պիտի նորոգեն փլատակ քաղաքները և սերնդեսերունդ կործանված ամայի տեղերը» (Եսայի 61․4

Աստված քեզ սիրում է անսահման սիրով։ Թո՛ղ բարի և օրհնված լի օր ունենաս և վայելես հաշտության հաղթանակներդ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: