• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 2 նմբ 2023 թ.

Աստծու ուղարկած ուրախությունը քո զորությունն է

Հրապարակման ամսաթիվ 2 նմբ 2023 թ.

Շարունակում ենք «Աստված պաշտպանում է Իր զավակներին» անվանումը կրող շարքը, որը հիմնված է Սաղմոս 97․10-11 հատվածի ուսումնասիրության վրա։

«Ո՛վ դուք, որ սիրում եք Տիրոջը, ատեցե՛ք չարը. Նա պահում է Իր սրբերի անձերը. ամբարիշտների ձեռքից պիտի փրկի նրանց։ Լույս է ծագում արդարի համար, և ուրախություն՝ սրտով ուղիղների համար» (Սաղմոս 97․10-11

 

Սիրելի՛ Ընկեր, Աստված արդարների համար ուրախություն է պատրաստել։ Նա սիրող Հայր է և Իր զավակների հանդեպ դրսևորում է Իր հայրական պարտականությունները։ Տեր Աստծու հայրական խնամքն Իր զավակների հանդեպ դաստիարակության լավագույն օրինակն է, որին պետք է հետևի յուրաքանչյուր ծնող։ Նա Իր զավակներին ոչ միայն խրատում ու պատժում է, ոչ միայն ցույց է տալիս ճշմարիտ ու ապահով ճանապարհը, այլև խրախուսում է և քաջալերում բոլոր այն մարդկանց, որ հնազանդվում են Իր պատվիրաններին և հավատարմորեն հետևում Իր խրատներին։ Մեզնից յուրաքանչյուրին Տեր Աստծուց տրված մեծագույն պարգևներից մեկը Նրա շնորհած ուրախությունն է։ Այս ուրախությունը կախված չէ մեր կյանքի իրավիճակներից և մեր շուրջը տիրող մթնոլորտից։ Աստվածաշունչն այն բնորոշում է որպես «մի անպատմելի ու փառավոր խնդություն» (տե՛ս Ա Պետրոս 1.8 )։ Աստված արդարության կյանքով ապրող մարդկանց՝ Իր առջև ուղիղ սիրտ ունեցողներին, խրախուսում է այնպիսի մի ուրախությամբ, որն անպատմելի է՝ հնարավոր չէ նկարագրել մարդկային բառապաշարով, և փառավոր է իր բնույթով և էությամբ։ Ինչպիսի՜ քաջալերանք և ինչպիսի՜ խրախուսանք մեր երկնային Հորից Իր հավատարիմ զավակներին։

 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, մերօրյա դժգույն ու հուսահատ աշխարհում մեզ օդի ու ջրի պես անհրաժեշտ է Տեր Աստծու շնորհած ուրախությունը։ Աստվածաշնչում կարդում ենք, որ այդ ուրախությունը զորացնում և ուժ է տալիս մեզ ապրելու և առաջ ընթանալու համար։ 

 

«․․․մի՛ տրտմեք, որովհետև Տիրոջ ուրախությունը ձեր զորությունն է» (Նեեմիա 8․10):

 

Իսկ դու զորության կարիք ունե՞ս քո կյանքի դժվարությունները հաղթահարելու համար։ Ուզո՞ւմ ես, որ Աստված Իր անպատմելի ու փառավոր խնդությունը լցնի քո սրտի մեջ և ամրացնի քեզ Իր ուրախության զորությամբ։ Տերը ուրախություն է պատրաստել սրտով ուղիղների համար։ Վաղվա ուղերձի մեջ մենք կխոսենք այն մասին, թե ինչ է նշանակում լինել սրտով ուղիղ։ 

 

Այսօր աղոթում եմ, որ ճաշակես Աստծու քաղցրությունը, Նրա ուրախությունը և զորանաս հավատարիմների ու Աստծու Խոսքին հնազանդ մարդկանց համար պատրաստված զորությամբ։

 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես