• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 15 հնվ 2025 թ.

Աստծու համար կարևոր է քո ամեն մի քայլը․․․

Հրապարակման ամսաթիվ 15 հնվ 2025 թ.

Գուցե քո առջև նոր հնարավորություն է բացվել․․․, գուցե կանգնած ես նոր մարտահրավերների առջև կամ քեզ նոր աշխատանք են առաջարկել, և դու տատանվում ես, քանի որ քեզ բավականաչափ ուժեղ չես տեսնում և անվստահ ես զգում նոր ընթացք սկսելու համար։ Աստվածաշնչում կարդում ենք հետևյալ տողերը․ «Յուրաքանչյուր ոք ինչ շնորհ ընդունել է, այն իրա՛ր մատակարարեք որպես Աստծու զանազան շնորհների բարի տնտեսներ» (Ա Պետրոս 4․10):

Սիրելի՛ Ընկեր, դու Տեր Աստծուց հնարավորություններ, պարգևներ ու տաղանդներ ես ստացել, որպեսզի օգտագործես դրանք մյուսներին ծառայելու համար:

 

Եվ եթե դու քեզ դեռ չես կարողանում պատկերացնել Աստծուն արդյունավետ ու պտղաբեր կերպով ծառայող մարդու կերպարում, ապա այսօր ուզում եմ քեզ քաջալերել աստվածաշնչյան երկու օրինակով։ 

 

Ինչպիսի՞ն էր Դավթի սկիզբը: Նա սկսեց՝ հսկա Գողիաթի դեմ դուրս գալով իր պարսատիկով։ Հետո նա դարձավ զորահրամանատար, իսկ ավելի ուշ՝ թագավոր։ (Կարդա՛ Դավթի պատմությունը՝ սկսած Ա Թագավորաց 17-րդ գլխից)։ 

 

Իսկ ի՞նչ կասես Մովսեսի մասին։ Մինչ նա փախուստի մեջ էր և թաքնվում էր իր աներոջ մոտ, Աստված կանչեց նրան, որպեսզի դառնա Իր ժողովրդի մեծ ազատարարը։ Հետագայում Աստված նրա միջոցով մարդկությանը փոխանցեց Տասը Պատվիրանները... Նա նույնիսկ Տեր Աստծու կողմից կոչվեց Նրա բարեկամ: (Կարդա՛ Մովսեսի պատմությունը՝ սկսած Ելից 3-րդ գլխից)։ 

 

Երբ Աստված հավատքի այս հերոսներին կանչում էր Իր ծրագրի մեջ դերակատարում ունենալու և մեծագույն հանձնարարություններ էր տալիս, նրանք նույնպես իրենց անզոր, անկարող ու անօգնական էին զգում։ Թե՛ Մովսեսի, թե՛ Դավթի և թե՛ հավատքի մյուս հերոսների հաջողվածության գաղտնիքը իրենց կարողության մեջ չէր, այլ՝ իրենց կանչող Տիրոջ ամենակարողության մեջ։ Միակ տարբերակիչ հատկությունը, որ ունեին այս մարդիկ մյուսներից, հավատքն էր, Տեր Աստծուն վստահելը և Նրա կամքին անմնացորդ հնազանդությունը։ 

 

Աստված քեզ նույնպես ուզում է մեծ պատասխանատվություն վստահել։ Աստված քո կյանքի համար ծրագրեր ունի։ Նրա միտքն ու ձեռքերն են քեզ արարել։ Նա է որոշել քո կարողությունը, հնարավորությունը, պարգևներն ու տաղանդները։ Աստված երբե՛ք չի սխալվում Իր ընտրության մեջ։ Նա գիտի, որ դու կարո՛ղ ես իրականացնել այն, ինչի մեջ կանչում է քեզ։  

 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, որպես Տեր Աստծու նվիրյալ ու զորավոր ծառայող կայանալը մի երկար ու դժվարին գործընթաց է, որը պահանջում է համբերություն և հավատարմություն։ Ճիշտ ինչպես Մովսեսի պարագայում, ճիշտ ինչպես Դավթի պարագայում, այնպես էլ քո պարագայում Աստծու կամքին հնազանդության յուրաքանչյուր քայլ, որը համարձակորեն կիրագործես, կմոտեցնի քեզ ավելի արդյունավետ, ավելի հասուն ընթացքի, որովհետև Աստված Ինքն է ստանձնել քեզ հոգևոր պատերազմի համար մարզելու, զինելու ու նախապատրաստելու գործը։ Նա սովորեցնում է քեզ և ձևավորում որպես հավատքի նվիրյալ զինվոր:

 

Զորացի՛ր, որովհետև դու Աստծու երազանքը քո կյանքում իրականացնելու ճանապարհին ես:

 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես