• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 2 հլս 2024 թ.

Աստծուն հանդիպելու նախապայմանը

Հրապարակման ամսաթիվ 2 հլս 2024 թ.

Մենք շարունակում ենք ուղերձների նոր շարքը, որը կրում է «Դու կարո՛ղ ես հանդիպել Աստծուն» անվանումը։ Երեկվա ուղերձի մեջ մենք տեսանք, որ Աստված Ինքն է պատվիրում մարդուն փնտրել Իրեն։ Եվ եթե մարդն իր ամբողջ սրտով փնտրի Աստծուն, ապա անպայման գտնելու է Նրան (տե՛ս Բ Օրինաց 4․29 խոսքը)։

 

Սիրելի՛ Ընկեր, այսօր փորձելու ենք միասին ուսումնասիրել Աստծու Խոսքը և բացահայտել, թե ինչպիսի՞ նախապայման է Աստված առաջ բերում Իր հետ հանդիպելու փափագ ունեցող մարդու համար։ Ո՞ւմ է Աստված հայտնում Իրեն, և ովքե՞ր են, որ որքան էլ փնտրեն Աստծուն, առանց այս կարևորագույն նախապայմանի իրագործման երբե՛ք չեն կարող գտնել Նրան։ «Ով ունի Իմ պատվիրանները և պահում է դրանք, նա՛ է Ինձ սիրում. ով Ինձ սիրում է, պիտի սիրվի Իմ Հորից, Ես էլ պիտի սիրեմ նրան և Ինձ պիտի հայտնեմ նրան» (Հովհաննես 14.21):

 

«Ո՞վ պիտի գնա դեպի վեր՝ Տիրոջ լեռը, և ո՞վ պիտի կանգնի Նրա սուրբ տեղում։ Նա, ով մաքուր է ձեռքով և սրտով անարատ. ով իր անձն անիրավության չի տալիս և չի երդվում նենգամտությամբ։ Նա օրհնություն կստանա Տիրոջից և իր փրկության Աստծուց՝ արդարություն» (Սաղմոս 24․3-5):

Ի՞նչ ենք սովորում աստվածաշնչյան այս զորավոր հատվածներից։ Տեր Հիսուսը հստակ սովորեցնում է, որ Իրեն սիրողների կյանքում մի զորավոր ու զարմանահրաշ իրադարձություն է տեղի ունենալու՝ Տեր Հիսուսը գալու է ու Իրեն հայտնելու է այդ մարդկանց։ Սակայն որքան որ հստակ է այս սքանչելի խոստումը, այնքան էլ հստակ Տերը բացատրում է, թե ովքե՛ր են Իրեն սիրողները՝ միայն և միմիայն Իր ուսուցանած սկզբունքներն ու պատվիրանները պահողները։ 

 

Իսկ սաղմոսերգուն մեզ փոխանցում է աստվածաշնչյան ևս մեկ ճշմարտություն՝ Տեր Աստծու ներկայության մեջ կարող է կանգնել միայն այն մարդը, որը մեղքից մաքրված ձեռքեր ունի և նենգությունից ազատ սիրտ, որը չի սիրում անիրավության կյանքը և իր ամբողջ սրտով ձգտում է Տեր Աստծու կամքը կատարելուն։ Աստված Իրեն հայտնում է նման մարդկանց, քանի որ Ինքը սուրբ է, և առանց սրբության կյանք ապրելու ոչ ոք Աստծուն չի կարող տեսնել (տե՛ս Եբրայեցիս 12.14 խոսքը)։Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, այո՛, դու կարո՛ղ ես հանդիպել Աստծուն, եթե հավատաս Նրա Խոսքին և նվիրվես Նրա պատվիրաններով ապրելու սրբության ընթացքին։ Աստված բարի և սիրող Հայր է։ Նա մեզնից շատ է փափագում Իր և մեր հաղորդակցությանն ու կենդանի հարաբերությանը։ Նա երբե՛ք չի պահանջի Իր զավակներից մի բան, որին հասնելն անհնարին է։ Ընդհակառակը՝ եթե մենք մեր ողջ սրտով ձգտենք Նրա կամքին հնազանդության և սրբության կյանք ապրելուն, ապա Տերը Իր Հոգով կզորացնի մեզ, ուժ կտա և կուղղորդի, որպեսզի մեր սրտի այդ զորավոր փափագը դառնա իրականություն։ Տերն Իրեն հայտնում է Իր Խոսքը հարգող և Իր պատվիրանները պահող մարդկանց։ Տերն Իրեն հայտնում է Իրեն սիրող մարդկանց։ Իսկ թե ինչպիսի՜ զորավոր ուժ և ձգողականություն ունի սրբության կյանքը, կքննարկենք մեր հաջորդ ուղերձի մեջ։ 

 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես