April-13

Գլխավոր | Հրաշքներ | Այսօր մի պահ դադար վերցրու․․․

Այսօր մի պահ դադար վերցրու․․․

Սիրելի՛ բարեկամ, մեր մանկության տարիներին մի հայտնի խաղ էինք խաղում մեր բակում, որ կոչվում էր «վազոցի-բռնոցի»։ Խաղացողներից մեկը պետք է վազեր ու բռներ որևէ մեկին, ով իր հերթին էր դառնում վազող-բռնող։ Մյուսների համար նրանից փախչելու միայն մեկ ուղի կար՝ վազե՛լ։ 

Խաղի կանոնների մեջ մի շատ օգտակար պայման կար։ Փախչողները կարող էին գոչել «ստոպ», ինչը նշանակում էր դադար, և  խաղը կանգնում էր, որպեսզի կարողանայինք հանգստանալ և շունչ առնել։ 

Իսկ դու երբևէ ունեցե՞լ ես այնպիսի մի զգացում, ասես ինչ-որ մեկը ընկել է քո հետևից։ Զգացե՞լ ես, թե ինչպես են որոշ իրավիճակներ ճնշում քեզ։ Ունեցե՞լ ես այնպիսի զգացողություններ, ինչպիսիք են գործերը ժամանակին չհասցնելու վախը, ամուսնալուծվելու վտանգը, ֆինանսական խնդիրները կամ առողջության հետ կապված հարցերը։ Յուրաքանչյուրիս կյանքում էլ կան մեր «հետևից վազող» որոշակի իրավիճակներ կամ մեզ ճնշող տհաճ երևույթներ։ 

Սակայն այսօր ուզում եմ հորդորել քեզ, որ երբե՛ք չմոռանաս, որ Տեր Աստծու անպատմելի շնորհի արդյունքում դու կարողություն ունես շրջանցելու քո կյանքում առաջացած բոլոր ճնշումները։ Ինչպե՞ս։ 

Մեր մանկության տարիների այդ խաղի նմանությամբ դու իրավունք ունես գոչելու՝ «ստո՛պ» կամ «դադա՛ր»։ Կյանքի ճնշումներից փախչելուց «ընդմիջում» վերցնելը մեզ ժամանակ է տալիս, որպեսզի օգնության կանչենք այն Մեկին, Ով օգնում է մեզ շունչ առնելու և ուժ հավաքելու համար։ Եվ մեզ օգնողը մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսն է։ 

Գիտե՞ս արդյոք, որ աստվածաշնչյան «սելա» բառը հաճախ թարգմանվում է որպես «դադար»։ Մենք հաճախ ենք հանդիպում այդ բառին Աստվածաշնչի Սաղմոսներ գրքում՝ ավելի քան 70 անգամ։ Իսկ ինչպիսի՞ն կլիներ մեր կյանքը, եթե մենք օրվա մեջ գոնե երկու անգամ կարողանայինք իրական դադար առնել։

Տեր Հիսուսն է խաղաղության Իշխանը (տե՛ս Եսայիա 9.6

Նա այն Մեկն է, Ով ունակ է սաստելու քամին և խաղաղեցնելու փոթորիկը (տե՛ս Մատթևոս 14.22-32

Ցանկացած ժամանակ դու կարող ես խոսել Նրա հետ և բացել սիրտդ Նրա առջև։ Բե՛ր խնդիրներդ Նրա առաջ և ընդունի՛ր Նրա խաղաղությունը՝ խաղաղություն, որն անհնար է ըմբռնել մարդկային մտքի ու երևակայության միջոցով։

Ես աղոթում եմ, որպեսզի «Աստծո խաղաղությունը, որը վեր է ամեն մտքից, պահպանի քո սիրտն ու մտքերը Քրիստոս Հիսուսով» (տե՛ս Փիլիպպեցիս‬ ‭4․7‬ խոսքը)։ 

Նրա խաղաղությունը հասանելի է քեզ։ Դու ցանկացած իրավիճակի միջով ապահով կանցնես, որովհետև «հանդարտությամբ և վստահելով կլինի քո զորությունը» (‭Եսայիա‬ ‭30․15‬‬)։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, դադա՛ր տուր, կա՛նգ առ և զորացի՛ր Աստծու ներկայության մեջ։ Փոխակերպի՛ր կյանքդ և ապրի՛ր Տիրոջ կամքի համեմատ։ Վայելի՛ր Աստծո բարեհաճությունը։ Ընդունի՛ր Նրա խաղաղությունը և շարունակի՛ր ընթացքդ՝ ազատված քո կյանքի  ողջ լարվածությունից, ճնշումներից ու սթրեսներից։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։   

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: