January-17 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Տեր Հիսուսը քեզ հետ է

Տեր Հիսուսը քեզ հետ է

Ամեն բան՝ քո կյանքի ցանկացած իրավիճակ, գործակից է լինում դեպի բարին, եթե դու բավարարում ես այս զորավոր խոստման իրագործման համար անհրաժեշտ միակ պայմանը՝ եթե սիրում ես Աստծուն: Քո առողջական խնդիրները, քո ընտանեկան կյանք այցելած անախորժությունները, լարված հարաբերությունները, աշխատանքային խնդիրները, ֆինանսական դժվարությունները․․․ այս բոլորը և դեռ շատ բաներ, որոնք չնշեցի, Աստված գործակից է անում դեպի բարին՝ քո կյանքի բարօրությունը։

Սիրելի՛ բարեկամ, քո կյանքի ամենամեծ տառապանքների մեջ Աստված մնում է քո կյանքի Հովիվը: Նա չի ստեղծում դժբախտություն և դժվարություն, դրանք մեր ու մյուսների մեղքերի և մեղքով լցված այս ապականված աշխարհի մեջ ապրելու հետևանքներն են: Սակայն Աստված ուզում է և գիտի, թե ինչպես շրջել մեր դժվարությունները, անհաջողություններն ու տառապանքներն այնպես, որ դրանք մեր օգտին ծառայեն և դրանց վերջնարդյունքը լինի բարիք ու բարօրություն մեզ համար: Նրա սերը երբեք չի թողնի քեզ դժվարության մեջ… Նա քո կյանք այցելած դժվարությունները կդարձնի քեզ՝ Իր զարմանահրաշ շնորհին ծանոթացնելու զորավոր մի առիթ:

Ընթերցե՛նք այս շարքի հիմնական աստվածաշնչյան խոսքը. «Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչված են Նրա կամքով» (Հռոմեացիս 8․28)։ 

«Ամեն ինչ․․․»։

Մի օր աշակերտները նավարկում էին Գալիլեայի լճում, իսկ Տեր Հիսուսը քնած էր նավակի մեջ։ Հանկարծ լճում փոթորիկ սկսվեց։ Աշակերտները, թեև ձկնորսներ էին և սովոր էին դժվարին եղանակային պայմաններում նավարկելուն, այս անգամ խուճապի մատնվեցին և շտապ արթնացրին Տեր Հիսուսին.

«․․․Հիսուսը արթնանալով, քամուն սաստեց ու լճին ասաց. «Լռի՛ր, հանդարտվի՛ր»։ Եվ քամին դադարեց, ու կատարյալ խաղաղություն տիրեց» (Մարկոս 4․38-39

Տեր Հիսուսը այնտեղ՝ նրանց մեջ ներկա էր Իր իշխանությամբ և զորությամբ, նույնիսկ երբ ննջում էր:

Եվ նմանապես, Տերը քեզ հետ է, քեզ մոտ ու քո կողքին քո կյանքի յուրաքանչյուր դժվարին ու տագնապալի իրավիճակում։ Նա նույնն է երեկ, այսօր և հավիտյան։ Նա չի փոփոխվում և կարող է հրամայել քո կյանք այցելած փոթորկին, որ այն դադարի: Նա կարող է ընդամենը մեկ խոսքով խաղաղեցնել բոլոր մոլեգնող տարերքները։ Նա քո Պաշտպանն է, և դու թանկ ես Նրա սրտի համար։

«Աշակերտները սաստիկ վախեցան ու իրար մեջ ասում էին. «Ո՞վ է արդյոք սա, որ և՛ քամին, և՛ լիճը հնազանդվում են սրան» (Մարկոս 4․38-39,41

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, վստահ եղի՛ր, որ ամեն ինչ հնազանդվում է Տեր Հիսուսի մեկ խոսքին։ Նա տիրում է, և Նրա իշխանությանը ոչ ոք չի կարող սահմաններ դնել։ Եվ, ի հավելումն այս ամենի, Նրա հավատարմությունն Իրեն սիրողների, այսինքն՝ ինձ և քեզ համար, հավիտյան է՝ սերնդեսերունդ:

Ե՛կ այսօր աղոթենք միասին այս աղոթքով․ «Տե՛ր Հիսուս, ինչպիսի՜ ուրախություն է Քեզ ճանաչելը: Շնորհակալ եմ Քո Խոսքի համար, որն ամրացնում է ինձ, մղում է հոգևորապես աճելուն ու հասունանալուն և զորացնում է ինձ իմ կյանքի դժվարին ժամանակներում: Քո Խոսքը սքանչելի է ու զորավոր։ Այն իմ խարիսխն է փոթորիկների ժամանակ։ Եվ վստահելով Քեզ իմ ամբողջ սրտով՝ այսօր ևս խնդրում եմ, որ լինես իմ Պաշտպանն իմ կյանք այցելած փոթորիկներին դեմ հանդիման, լինես իմ Հերոսը, Ում ես կձգտեմ նմանվել իմ ողջ էությամբ։ Եվ թո՛ղ իմ կյանքում ամեն ինչ, բոլոր իրադարձություններն ու իրավիճակները գործակից լինեն դեպի բարին, քանի որ ես սիրում եմ Քեզ․․․ Ես սիրում եմ Քո կամքը և փափագում եմ իմ ապրած կյանքով ուրախացնել Քո սիրտը։ Աղոթում ու խնդրում եմ իմ Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով։ Ամե՛ն»։

Եվ վերջում ուզում եմ մի լավ լուրով կիսվել Աստծուն սիրող բոլոր մեր ունկնդիրների հետ։ Դուք կարող եք միանալ «Աստվածաշունչը՝ մեկ տարում» նախաձեռնությանը, ընթերցել այն մեզ հետ միասին և մասնակցել նաև մեր ամենամսյա համաժողովներին։ Միացե՛ք «Աստվածաշունչը՝ մեկ տարում» ֆեյսբուքյան էջին և հետևեք ընթերցանության հանձնարարություններին։ Աստծուն սիրողները սիրում են Նրա Խոսքը․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: