Հաջորդ յոթ օրերի ընթացքում մենք մանրամասն ուսումնասիրելու ենք Հեսու 1․9 խոսքը:
Սիրելի՛ բարեկամ, մենք կբացահայտենք ուժեղ և համարձակ մարդ դառնալու որոշ բանալիներ, որպեսզի լինենք Տեր Աստծու համար հենց այնպիսի զավակներ, ինչպիսին Տերն է ուզում մեզ տեսնել մեր կյանքի դժվարությունների և հոգևոր ընթացքի մեջ:
Աստվածաշնչում Աստված խոսում է Հեսուի հետ և ասում. «Ահա պատվիրում եմ քեզ, զորացի՛ր և քա՛ջ եղիր, մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր, որովհետև քո Տեր Աստվածը քեզ հետ է ամեն տեղ, ուր էլ որ գնաս» (Հեսու 1․9):
Հեսուն կանգնած էր մեծ մարտահրավերի առջև: Նա փոխարինել էր Մովսեսին, որն անհավանական համբերատար և բացառիկ առաջնորդ էր եղել Աստծու ժողովրդի համար: Եվ ո՞րն էր լինելու Հեսուի առաքելությունը: Նա պետք է Իսրայելի ժողովրդին առաջնորդեր Ավետյաց երկիրը պատերազմով վերցնելու առաքելությամբ՝ բախվելով այն նույն զորավոր ազգերին ու վտանգավոր թշնամիներին, որոնցից սարսափել էին իր նախկին ընկերները՝ տասը լրտեսները, ուղիղ քառասուն տարի առաջ։
«Ահա պատվիրում եմ քեզ․․․» -, Աստված այս խոսքերով է դիմում Հեսուին։
Անվախ լինելու հրահանգը Աստված նաև մեզ է տալիս:
Եթե դու անցնում ես կյանքի բարդ ժամանակահատվածով, կամ մեկն ես, ում կյանքում հարաբերությունների ճգնաժամ է, կամ կան աշխատանքի ու ֆինանսական խնդիրներ, կամ անհանգստություններ ունես առողջությանդ առումով, կամ էլ այնպիսի սխալ քայլեր ես արել, որոնց հետևանքները կարող են կործանարար լինել, ապա ուզում եմ քեզ հիշեցնել, որ եթե Տեր Աստծու հետ ճիշտ հարաբերության մեջ ես, ապա Նա քեզ ցույց կտա ցանկացած փակուղուց դուրս գալու ճանապարհը և կառաջնորդի քեզ դեպի անհավանական հաղթանակներ։
Աստվածաշնչում կարդում ենք․ «Որովհետև Նա ասաց, և եղավ. Նա հրամայեց, և հաստատվեց» (Սաղմոս 33․9)։
Այն, ինչ խոստացել է Աստված, անպայման իրականանալու է, և այն, ինչ Նա հրահանգել է, ոչ ոք չի կարող չեղարկել: Խնդիրը միայն Տիրոջ հետ մեր փոխհարաբերության մեջ է։ Եթե մենք Տեր Աստծու և Նրա Խոսքի հանդեպ ունենք ճիշտ վերաբերմունք, ապա Նրա խոստումները կգործեն մեր կյանքում։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, իսկ դու ինչպիսի՞ մարտահրավերների առջև ես կանգնած։ Աստված կարող է նաև քե՛զ զորացնել։ Նա այնպիսի Տեր է, որ կարող է և ցանկանում է ամրացնել քո հավատքն ու վստահությունն Իր հանդեպ և Իր հետ ու Իր կողմից քեզ համար պատրաստված ապագայի հանդեպ: Եվ մի լավ նորություն կա՝ Աստված երբե՛ք չի սխալվում Իր ծրագրերում:
Ե՛կ միասին նայենք Երեմիա մարգարեի կյանքի այս օրինակին. «Այնուհետև Տիրոջ խոսքը ուղվեց ինձ ՝ ասելով. «Քեզ որովայնում չկազմած՝ Ես ընտրեցի քեզ, և քեզ, արգանդից դեռ դուրս չեկած, Ես սրբեցի. Ես քեզ ազգերին մարգարե եմ դրել։ Այնուհետև ես ասացի. «Օ՜, ո՛վ Տեր Աստված, ահա ես խոսել չգիտեմ, որովհետև ես մանուկ եմ»։ Բայց Տերն ասաց ինձ. «Մի՛ ասա. Ես մանուկ եմ, այլ ում մոտ որ քեզ ուղարկեմ, կգնաս և ամենը, ինչ որ քեզ հրամայեմ, կխոսես։ Նրանց երեսից մի՛ վախեցիր, որովհետև Ես քեզ հետ եմ, որ քեզ ազատեմ»,- ասում է Տերը (Երեմիա 1․5-6,8-9):
Այսօր հավատա՛, որ Աստված քո կյանքի համար նույնպես ունի ծրագիր և խոստումներ: Տերը հրահանգում է, և ամեն բան հենց այդպես էլ լինելու է:
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը