October-9 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Հույսդ դի՛ր Աստծու վրա

Հույսդ դի՛ր Աստծու վրա

Սիրելի՛ բարեկամ, այսօր մենք շարունակում ենք «Ազատագրում հուսահատությունից» շարքի ուսումնասիրությունը, որը հիմնված է Սաղմոս 42․5-6 հատվածի վրա:

«Ինչո՞ւ ես տրտմած, ո՛վ իմ անձ և խռովված ես ինձանում։ 

Հույսդ դի՛ր Աստծու վրա, որովհետև էլի պիտի գոհանամ Նրանից, որ իմ երեսի փրկությունն է։ Ո՛վ իմ Աստված, իմ անձը տրտում է ինձանում, դրա համար էլ հիշում եմ Քեզ Հորդանանի երկրից և Հերմոնից և Փոքր սարից» (Սաղմոս 42․5-6):

Քո կյանքում դժվարությունների բախվելիս ինչի՞ կամ ո՞ւմ վրա ես դնում քո հույսը․

  • Ինքդ քե՞զ վրա։
  • Քո կողակցի՞ վրա։
  • Քո բանկային հաշվի՞ վրա։
  • Քո ղեկավարի՞ վրա։
  • Թե՞ քո ծանոթների վրա։

Ես չգիտեմ քո իրավիճակը, բայց մի բանում վստահ եմ՝ շատ ավելի ապահով է հույսը Աստծու վրա դնելը: Նա գիտի, թե ինչպես վարձահատույց լինել և խրախուսել նրանց, ովքեր ապավինում են Իրեն:

Ահա թե ինչ է մեզ ասում Աստվածաշունչը․ «Բայց առանց հավատի անկարելի է Աստծուն հաճո լինել, որովհետև Աստծուն մոտեցողը պետք է հավատա, որ Նա կա և Իրեն փնտրողներին վարձահատույց է լինում» (Եբրայեցիս 11.6)։

Նա կարող է հոգալ մեր բոլոր կարիքները: Բացարձակապես բոլորը: Նրա հնարավորություններն ու կարողությունն անսահմանափակ են։ Այսօր դու վստահաբար կարող ես հույսդ դնել Նրա վրա ավելի, քան որևէ այլ բանի կամ որևէ մեկի վրա: Այո՛, ապավինի՛ր Նրան, Ում հնարավորություններն անսահամափակ են…

Աստվածաշնչում նաև կարդում ենք հետևյալ տողերը․ «Լավ է հույսը դնել Տիրոջ վրա, քան թե իշխաններին ապավինել» (Սաղմոս 118․9

Մենք վստահաբար կարող ենք Աստծուն հուսալ, քանի որ «Աստված մարդ չէ, որ սուտ խոսի, ոչ էլ մարդու որդի, որ զղջա։ Մի՞թե Նա ասել է, և չի արել։ Կամ խոսել և չի՞ կատարել» (Թվոց 23․19):

Աստված երբե՛ք չի ստում և չի զղջում ո՛չ Իր ասած խոսքերի, ո՛չ էլ քո կյանքի վերաբերյալ Իր տված խոստումների համար: Այն, ինչ Նա ասել է, անպայման իրականանալու է… Դու դրանում կարող ես վստահ լինել:

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, երբե՛ք թույլ չտաս, որ կասկածի մտքերը հաղթեն քեզ։ Փոխարենը ամբողջությամբ նվիրվի՛ր Նրա կամքը ճանաչելու և այդ կամքին հնազանդվելու գործին ու ապրի՛ր խաղաղության մեջ՝ լիովին հուսալով և հավատալով Նրան:

Աղոթում եմ, որ Աստված այսօր առատորեն օրհնի քեզ:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: