Սիրելի՛ բարեկամ, երբևէ փորձե՞լ ես դատարկել ուղեղդ տարբեր մտքերից: Իրականում դա շատ դժվար է, քանի որ մենք միշտ ինչ-որ բանի մասին մտածում ենք: Մենք հաճախ ուզում ենք «ջնջել» մեր որևէ միտքը, քանի որ այն մեր կյանքում սթրեսի, անհանգստության, գայթակղության ու մեղքի կամ տագնապի ու վախի պատճառ է դառնում։ Սակայն դա անելը դժվար է, քանի որ մեր ուղեղը միշտ ձգտում է ինչ-որ բանով «լցված լինել»։ Եվ ամբողջ հարցն այն է, թե ինչո՛վ ենք մենք այն լցնում։
Աստվածաշունչը մեզ հստակ ցուցումներ է տալիս․ «Այսուհետև, եղբայրնե՛ր, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ անարատ, ինչ որ սիրելի, ինչ որ բարեհամբավ, առաքինի և գովելի, ա՛յն մտածեք» (Փիլիպպեցիս 4․8)։
Այսպիսով, որպեսզի մաքրես ուղեղդ բացասական մտքերից, դու պետք է դրանք փոխարինես այլ որակի մտքերով… Հենց այդ պատճառով էլ քաջալերում եմ քեզ կենտրոնացնել քո մտքերն Աստծու խոստումների և քո կյանքի վերաբերյալ Նրա կամքի վրա: Թող քո լսելիքը ուշադիր լինի Նրա ձայնի հանդեպ՝ պատրաստ ամեն առավոտ ընդունելու Նրա Խոսքը։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, սնի՛ր ուղեղդ Աստծու Խոսքի անխախտ խոստումներին հավատալով. «Այո՛, ամեն ինչ հնարավոր է Քրիստոսի հետ: Այսօր հաղթական օր եմ ունենալու: Աստված իմ կողմից է և ինձ հետ է լինելու նաև այսօր»: (Բ Մնացորդաց 32․8, Սաղմոս 46․11)
Առաջարկում եմ աղոթել ինձ հետ միասին այս աղոթքով․ «Տե՛ր, ես երբեմն այնպիսի բացասական մտքեր եմ ունենում, որոնք ստիպում են ինձ տառապել և անհանգստություն են իմ մեջ առաջացնում։ Իմ սիրելի՛ Տեր, խնդրում եմ՝ օգնիր ինձ հաղթահարել դրանք և բացասական մտքերի փոխարեն սնուցել միտքս Քո մտքերով և Քո Խոսքով: Ուզում եմ, որ մտքերս լինեն մաքուր և Քեզ հաճելի: Աղոթում եմ Տեր Հիսուսի անունով։ Ամեն»:
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը