September19

Գլխավոր | Հրաշքներ | Խարիսխ, որը քեզ դարձնում է անսասան…

Խարիսխ, որը քեզ դարձնում է անսասան…

Սիրելի՛ բարեկամ, երբևէ տեսե՞լ ես Տիտանիկի պես օվկիանոսային նավերի մեծ խարիսխները։ Դրանք ցնցող չափերի են՝ եռահարկ կամ քառահարկ շենքերի բարձրության։ Օրինակ՝ հենց Տիտանիկի հիմնական խարիսխը կշռում էր ավելի քան 15 տոննա։ Եկե՛ք համաձայնվենք, որ նման խարիսխ ունեցող նավին ոչինչ չի կարող սասանել, երբ այդ խարիսխը ծովն է գցված։ 

Աստվածաշունչը նույնպես խոսում է խարիսխների մասին․ «…որը (Աստծու Խոսքի անխախտ լինելու հույսը) մեզ համար հաստատուն և անշարժ խարիսխ է, որ թափանցում է վարագույրից ներս» (Եբրայեցիս 6․19):

Այս խարիսխը․

  • Երբե՛ք քեզ հուսախաբ չի անի,
  • Քեզ կօգնի դիմակայելու քո կյանք այցելած ցանկացած փոթորկի,
  • Այն հույսն է, որը քեզ անսասան է դարձնում,
  • Շատ ավելի հաստատուն է և անշարժ, քան ցանկացած երկրային օգնություն։ 

Երբ մեր կյանք են գալիս դաժան փոթորիկները և երբ մեր առաջին արձագանքը դրանց լինում է վախերի ու տագնապների մեջ ցանկացած հնարավոր ուղղությամբ դրանցից փախչելը, ապա մենք շատ քիչ շանսեր կունենանք դրանց ավերիչ ազդեցությունից ազատվելու համար։ Սակայն եթե մեզ օգնության հասնի Աստծու Խոսքի ու խոստումների «հաստատուն և անշարժ խարիսխը», ապա մենք շատ ավելի ապահով վայրում կհայտնվենք։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, գուցե քո կյանքում նույնպես քիչ չեն փոթորիկներ առաջացնող ուժգին հոսանքները։ Եթե այո, ապա ամուր կառչի՛ր Տեր Հիսուսից։ 

Տերն է մեր հաստատուն խարիսխը, որ մեզ անսասան է դարձնում փոթորիկների ժամանակ։ Նա պաշտպանում է մեզ և Իր գրկում ծածկում մեզ։ Միայն Նա է ունակ մեզ անշարժ ու անսասան դարձնելու փոթորկոտ քամիներին դեմ հանդիման Իր անհատակ շնորհի ու անսահման սիրո շնորհիվ։ Քամիներն, իրոք, կարող են ուժգին փոթորիկներ առաջացնել։ Սակայն եթե դու Տեր Հիսուսի մեջ ես, ապա ոչինչ չի կարող քեզ կողաշրջել կամ խորտակել։ 

Ե՛կ աղոթենք միասին այս աղոթքով․ «Տե՛ր Հիսուս, երբ կյանքի քամիները փոթորկալի կերպով փչում են ինձ վրա և գրեթե ծնկի բերում ինձ, ես գիտեմ, որ կարող եմ իմ հույսը Քեզ վրա դնել: Դու իմ խարիսխն ես և ամուր ամրոցը։ Եվ այսօր ես որոշում եմ կայացնում ամուր կառչելու Քեզնից։ Քո կողմ եմ շրջվում և Քո օգնությանը սպասում։ Ես վստահում եմ Քեզ իմ բոլոր հոգսերի լուծումը։ Եվ ես գիտեմ, թե Ո՛ւմ եմ վստահել։ Քո ներկայությունն իմ կյանքում իմ մեծագույն օրհնությունն է, իսկ Քո սերը՝ իմ կյանքի քաղցրությունը։ Տե՛ր Հիսուս, ես սիրում եմ Քեզ, Քո Խոսքը և Քո Խոսքի քաջալերանքները։ Շնորհակալ եմ, իմ բարի ու ողորմած Տե՛ր։ Ամեն»։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: