September7

Գլխավոր | Հրաշքներ | Ամբողջը խնդիրը հավասարակշռությունն է…

Ամբողջը խնդիրը հավասարակշռությունն է…

Սիրելի՛ բարեկամ, ուզում եմ, որ դու իմանաս, որ Աստծո հետ մեր կյանքը մշտապես հավասարակշռությունը գտնելու մի ընթացք է։ Այո՛, թեև մեր բոլոր մեղքերը ներված են, սակայն Աստված մեզ ունակ է դարձնում ապրելու առանց մեղքի գերության և մեզնից առանց մեղքի կյանք է ակնկալում: Այո, անկախ այն փաստից, որ մենք մշտական ողորմածության ներքո ենք ապրում, մենք կանչված ենք մշտապես արդարության կյանք ապրելու համար՝ կյանք, որը զերծ է մեղքի գերությունից…

Ահա թե որն է ամենակարևորը՝ ո՞վ ես դու Աստծո համար, այլ ոչ թե՝ ի՞նչ ես անում Նրա համար: Սակայն ճշմարտությունն այն է, որ քո գործերն ու վարքագիծն են որոշում քո ով լինելը։ 

Ինչ-որ մեկը սպորտային կազմվածք ունի, որովհետև զբաղվում է սպորտով: Ինչ-որ մեկը քաջ է, որովհետև հաղթահարում է սեփական վախերն ու շարունակաբար պատրաստ է դուրս գալու հարմարավետության գոտուց ու դիմելու ռիսկային քայլերի: Հենց այս նույն տրամաբանությամբ էլ մեր հավատքը նույնպես պետք է հաստատվի գործերով։ Առանց հավատքի գործերի դրսևորման, առանց մեր վարքագծի ու որոշումների համապատասխանեցման մեր դավանած արժեհամակարգին` մեր ունեցած հավատքն ինքնին մեռած հավատք է:

«…այդպես էլ հավատն է առանց գործերի մեռած» (Հակոբոս 2.26):

Իրոք, ամենակարևորն այն է, թե ով ես դու՝ դու Տեր Աստծու զավակն ես: Բայց դա չի կարող ճշմարիտ լինել առանց շոշափելի ապացույցների։ Դու պետք է՝

  • Աղոթքի միջոցով հաղորդակցություն ունենաս Տեր Աստծու հետ,
  • Խոսես ու վկայես մարդկանց Նրա մասին,
  • Ամեն օր ընթերցես Նրա Խոսքը,
  • Մյուս քրիստոնյա քույրերի և եղբայրների հետ պարբերաբար հավաքույթներ ունենաս,
  • Եվ այլ նմանատիպ հոգևոր գործողություններ կատարես, որոնք բխում են Աստծու զավակը լինելու փաստից:

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, հավատացյալ քրիստոնյայի կյանքը պահանջում է հավասարակշռում չվաստակած շնորհքի և այն գործերի միջև, առանց որոնց հավատը մեռած է: Ասվածը ավելի պարզ ներկայացնելու համար այս ամենը կարելի է համեմատել հեծանիվ վարել սովորելու հետ: Սկզբում քեզ ձգում է դեպի մի կողմ, հետո` դեպի մյուսը, և ժամանակի ընթացքում, վերջապես, գտնում ես ճիշտ հավասարակշռությունը՝ այն դիրքը, որը թույլ է տալիս առաջ ընթանալ: 

Այսպիսով` ամբողջ խնդիրը ճիշտ հավասարակշռությունը պահելն է։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: