September5 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Տեր Հիսուսը երբե՛ք չի օգտագործում էժանագին սոսինձներ…

Տեր Հիսուսը երբե՛ք չի օգտագործում էժանագին սոսինձներ…

Սիրելի՛ բարեկամ, երբևէ օգտագործե՞լ ես վատ որակի սոսինձ: Օրինակ՝ եթե ուզում ես նորոգել կոշիկիդ պոկված մասը, ապա սովորաբար օգտագործում ես այն սոսինձները, որոնք կոչվում են «սուպեր» սոսինձ կամ առավելագույն ամրության սոսինձներ։ Իսկ եթե հետո՝ հաջորդ օրը կոշիկդ նորից պոկվի․․․

Այս համեմատությունը մեզ թույլ է տալիս գիտակցել, որ մեր սխալների բերած ավերածությունները նորոգելու համար Տեր Հիսուսը երբեք էժանագին սոսինձներ չի օգտագործում: Պատկերացրու, եթե Նա այդպես չաներ… մենք միայն կիսով չափ ներված կլինեինք: Միայն օրվա առաջին կեսի ժամանակ գործած մեղքերը կջնջվեին: Եվ մեր կյանք կայցելեին հիասթափությունն ու անվստահությունը…

Ո՛չ։ Երբ Տեր Հիսուսը որևէ բան նորոգում է, այն կատարյալ ամուր ու կոկիկ է դառնում: Նա կոտրված կյանքերն այնքա՜ն լավ է նորոգում, այնքա՜ն անթերի, որ դրանք նախկինի համեմատ նույնիսկ ավելի լավն են ստացվում (տե՛ս Մարկոս 2․21-22 հատվածը և այդ հատվածի համատեքստը)։

«Ոչ ոք հին հագուստի վրա նոր կտորից կարկատան չի գցի, այլապես նոր կարկատանը հին կտորը կքաշի, և պատռվածքն ավելի վատ կլինի։ Եվ ոչ ոք նոր գինին հին տիկերի մեջ չի լցնի, այլապես նոր գինին տիկերը կպայթեցնի, գինին կթափվի, տիկերն էլ կփչանան. այլ նոր գինին նոր տիկերի մեջ պետք է լցվի» (‭‭Մարկոս‬ ‭2:21-22‬ ‭ՆՎԱԱ)‬‬:

Գիտե՞ս արդյոք աստվածաշնչյան այն հատվածը, որում մեզ հաստատուն երաշխիք է տրվում, որ Աստված ամեն բան կարող է նորոգել ու նորը դարձնել: Ահա այն․ «Իսկ եթե մեկը Քրիստոսի մեջ է [այսինքն՝ հավատքով ընդունել է Նրան որպես իր կյանքի Տեր և Փրկիչ], նոր ստեղծված է [վերստին ծնունդ է ապրել և նորոգվել Սուրբ Հոգու կողմից]. հներն անցան [հին բարոյական և հոգևոր վիճակը], ահա ամեն բան նոր եղավ [քանի որ հոգևորապես արթուն լինելը նոր կյանք է շնորհում]» (Բ Կորնթացիս 5․17):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, կարո՞ղ ես այս հատվածը հավատքով ընդունել հենց քո՛ կյանքի համար: Ե՛կ միասին կրկնենք այն մեր կյանքի համար․ «Ես Քրիստոսի մեջ եմ [այսինքն՝ հավատքով ընդունել եմ Նրան՝ որպես իմ կյանքի Տեր և Փրկիչ], և նոր ստեղծված եմ [վերստին ծնունդ եմ ապրել և նորոգվել Սուրբ Հոգու կողմից]. հներն անցել են [իմ կյանքի բարոյական և հոգևոր հին վիճակները],  և ահա ամեն բան նոր է [քանի որ հոգևորապես արթուն լինելը նոր կյանք է շնորհել ինձ]» (Բ Կորնթացիս 5․17):

Արդյոք Աստծու սերը զարմանահրաշ չէ՞։ Քո մեջ ամեն բան նոր է: Քո անցյալը՝ այն ամենը, ինչ արել ես, ինչպիսին եղել ես մինչև Տեր Հիսուսին հանդիպելը, այլևս չեն կարող բնութագրել քեզ: Տիրոջ հետ դու նոր էություն ես ստացել, նոր բնույթ։ Նրա հետ ամեն բան հրաշալի է, նոր, ամուր, հաստատուն և կայուն: Աստված երբե՛ք թույլ չի տա, որ ձախողվես ու կործանվես: Նա Իր գրկի մեջ քեզ կհասցնի այն անպատմելի երանությանը, որը պատրաստված է Աստծուն սիրող յուրաքանչյուր մարդու համար:

Երբե՛ք չընկճվես քո անցյալի պատճառով։ Եթե դու Քրիստոսինն ես, ապա քո հին էությունը մահացել է, և հիմա դու նոր մարդ ես՝ ծնված Աստծու Սուրբ Հոգուց և նորոգված Տեր Հիսուս Քրիստոսի կողմից։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: