September4

Գլխավոր | Հրաշքներ | Ո՛Չ ասա մեղավորության զգացմանը…

Ո՛Չ ասա մեղավորության զգացմանը…

Սիրելի՛ բարեկամ, կարծում եմ՝ մեզնից շատերն են փոքր ժամանակ վախեր ունեցել, որ մեզ վրա կբարկանան մեր ծնողները, ուսուցիչները, ավագ տարիքի բարեկամները և այլք:

Իսկ քեզ հետ երբևէ նման բան պատահե՞լ է: Երբ որևէ սխալ կամ մի անմիտ բան ես արել, որի մասին ծնողներդ հետո են իմացել․․․ Եվ, այնուհետև, քեզ պատել է նրանց զայրույթի սպասումը: Այդ ժամանակ մարդու ներաշխարհը տակնուվրա է լինում միայն այն մտքից, որ նախատինք է լսելու կամ նկատողություն է ստանալու: Վախին ու սպասման ճնշմանը ավելանում էր նաև մեղքի մի յուրօրինակ զգացողություն: Մենք սկսում ենք զղջալ կատարվածի համար ու մտածում ենք, որ այդ բանը պիտի չանեինք, պետք է նախապես ավելի շատ մտածեինք և այլն:

Երբ մեծանում ենք, նույն մտքերն այլ կերպով են մեզ այցելում։ Սակայն դրանք այդ նույն վախի և մեղավորության զգացողություններն են՝ ծնված մեր իսկ սխալների պատճառով։

Կարո՞ղ եմ քեզ հարց տալ: Որպես քրիստոնյա՝ արդյոք դու մեղավորության այդ նույն զգացողությունն ունե՞ս քո երկնային Հոր հանդեպ:

Աստվածաշնչում կարդում ենք․ «Բայց դու, ո՜վ Տեր, գթած և ողորմած Աստված ես, երկայնամիտ ես և քաղցրությամբ ու ճշմարտությամբ հարուստ» (Սաղմոս 86․15):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տեր Հիսուսն Իր վրա վերցրեց Հայր Աստծու բարկությունը, երբ մահացավ խաչի վրա, և կրեց իմ և քո բոլորի մեղքերի պատիժը: Եվ հիշի՛ր, որ «․․․եթե մեր մեղքերը խոստովանենք, Նա հավատարիմ է ու արդար՝ մեր մեղքերը ներելու մեզ և մաքրելու մեզ ամեն անիրավությունից» (Ա Հովհաննես 1․9)։ 

Տեր Հիսուսն Իր վրա վերցրեց Աստծու բարկությունը, որ դու չկրես այն: Այնպես որ, ո՛չ ասա բոլոր վախերին ու մեղավորության զգացմանը…

Քանի որ Տեր Հիսուսի արյունը քեզ արդարացրել է, դու ստիպված չես զգալու Աստծու բարկության պատիժը և ո՛չ էլ ապրելու վախերի ու պատժի ակնկալիքի մտքերի մեջ, եթե իհարկե քո ամբողջ սրտով հավատացել ես Նրան։ Եթե դու ապաշխարել ես և որոշում ես կայացրել ապրելու Տեր Հիսուս Քրիստոսի հավատարիմ աշակերտի կյանքով, ապա կարող ես վստահ լինել, որ ներված ես՝  անկախ նրանից, թե ինչպիսի մեղքեր ես ունեցել անցյալում։ (Տե՛ս Հռոմեացիս 5․9 խոսքը):

Եվ երբե՛ք չմոռանաս, որ Աստված մարդուն չի զրկել սխալվելու իրավունքից, սակայն ներում է հոգացել բոլոր այն մարդկանց համար, որոնք սխալվելու իրավունքը չեն գործածի մեղքի հանդեպ սիրուց դրդված, այլ կհավատան Իր Որդու զոհին ու իրենց կյանքում կատեն Քրիստոսի տառապանքների ու խաչի մահվան պատճառ հանդիսացող մեղքը։ Տեր Աստված միշտ գրկաբաց կընդունի նման մարդուն ու կպատի նրան Իր անըմբռնելի մխիթարությամբ և անսահման մեծ սիրով ու ողորմությամբ:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: