August-23

Գլխավոր | Հրաշքներ | Մի՛ կառչիր քո անցյալից…

Մի՛ կառչիր քո անցյալից…

Սիրելի՛ բարեկամ, այսօր ուզում եմ քեզ ներկայացնել անցյալը բաց թողնելու մասին մի պատմություն, որը վերցված է մի հոգևոր գրքից։ 

«Ներելու մասին պատգամ էի ներկայացնում, և ընդմիջման ժամանակ մի կին մոտեցավ ինձ ու ասաց․ «Դուք ասում եք՝ պարզապես ներե՞լ։ Ինչպե՞ս կարելի է պարզապես ներել այն մարդկանց, որոնք խորտակել են կյանքս»։ Տասը տարի առաջ նրա ամենամտերիմ ընկերուհին և ամուսինը սիրային կապ էին ունեցել և փախել էին միասին ապրելու։ Նրա տեսանկյունից՝ իրեն դավաճանած և այդքան ցավ պատճառած մարդիկ շատ հանգիստ ապրում էին։ Գեղեցիկ տուն ունեին և շքեղ արձակուրդներ էին անցկացնում տարբեր վայրերում։ Նրանք երկուսն էլ որևէ կերպ ցույց չէին տալիս, որ զղջում են նման մեղք գործելու համար, և ոչ էլ որևէ քայլ էին անում այդ կնոջ հետ հաշտվելու համար։ Իսկ այդ խեղճ կինն ամեն օր վերապրում էր իր ցավն ու վերհիշում անցյալը, երբ ամեն ինչ այնքա՜ն հրաշալի էր։ Ցավալի էր, բայց այդ կնոջը թվում էր, թե այդ դառնությունն իր մեջ պահելով՝ նա ինչ-որ առումով վրեժխնդիր է լինում նրանցից, մինչդեռ դա ուղղակի բազմապատկում էր հենց իր ցավը։ Դառնությունը ներսում պահելը նույնն է, թե թույն խմես և հույս ունենաս, որ ուրիշ մեկը կմահանա դրանից։  

Ես նրան ասացի․ «Ես տեսնում եմ, որ դու տանջվում ես։ Բռունցքդ բարձրացրել ես վեր ու նրանց կողմ ես թափահարում, բայց Աստծո ձեռքն ամուր բռնել է քո դաստակից։ Դու նույնիսկ չես ուղղում ձեռքերդ դեպի Տերը, չես ընդունում Աստծու օգնությունը, բայց անգամ այդ պարագայում Նա չի թողնում քեզ։ Մյուս ձեռքդ էլ քեզ ներքև է քաշում, որովհետև կառչել ես քո անցյալից։ Ինչո՞ւ բաց չես թողնում անցյալդ և ամբողջ ուժով բռնվում Աստծուց։ Այն, ինչ հիմա անում ես, միայն ցավ է պատճառում քեզ»։   

«Բայց դու չես հասկանում, թե ինչքա՛ն խորն են նրանք վիրավորել ինձ»,- ասաց նա։ 

«Նրանք շարունակում են վիրավորել քեզ,- ասացի ես,- ցավը դադարեցնելու համար Աստծու առաջարկած դեղամիջոցը ներելն է։ Երբ բաց թողնես անցյալը, այն այլևս քո վրա չի ազդի իր դառնությամբ, և այդ ժամանակ կկարողանաս ամուր կառչել քեզ այնքա՜ն շատ սիրող Հայր Աստծուց»։  

Այդ կինը կարողացավ հրաժարվել անցյալից։ Հաջորդ առավոտ, երբ նա երգում էր եկեղեցու երգչախմբում, նրա ներքին փոփոխությունը նկատելի էր բոլորի համար»։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, աղոթում եմ, որպեսզի Տեր Աստծու օգնությամբ դու նույնպես կարողանաս բաց թողնել անցյալի ցավերը և մոտենալ Աստծուն քո ողջ էությամբ։ 

Ահա,՛ այսպիսին է Տեր Հիսուս Քրիստոսի խոստումը․ «Տեր Աստծու Հոգին Ինձ վրա է, որովհետև Տերն օծել է Ինձ՝ ավետիս տալու հեզերին, Ինձ ուղարկել է դարմանելու բեկված սիրտ ունեցողներին, ազատություն հռչակելու գերիներին, արձակում՝ կապյալներին» (Եսայի 61․1

Աղոթում եմ, որ օրդ լցված լինի Տիրոջ ներկայությամբ։ Թո՛ղ Տեր Աստծո խաղաղությունն ու սերը լցնեն քո սիրտը։ Այսօր առաջարկում եմ լսել «Քրիստոնեական կենցաղավարություն․ ինչպե՞ս հաղթահարել վիրավորվածությունը» վերնագրով այս ուսուցումը։
https://youtu.be/b8EUQSpOmWs

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: