August-8

Գլխավոր | Հրաշքներ | Աստված քո կյանքի ցավն էլ կարող է դեպի բարին շրջել

Աստված քո կյանքի ցավն էլ կարող է դեպի բարին շրջել

Սիրելի՛ բարեկամ, նկատե՞լ ես, որ Պողոս առաքյալն իր տառապանքը համեմատում էր սատանայի հրեշտակի կողմից մարդուն հասցրած ցավի հետ։ Միևնույն ժամանակ, այդ խայթը հայտնություն բերեց․ այն ստեղծեց այնպիսի պայմաններ, որոնց շնորհիվ Աստծու զորությունը դրսևորվեց Պողոսի կյանքում շատ ավելի արտասովոր կերպով։  

Հնարավո՞ր է արդյոք, որ Աստված թույլ տա տառապանքը՝ դրա մեջ մի զարմանալի պատգամ պարփակելով մեզ համար։  

Որպես օրինակ վերցրո՛ւ քո իրավիճակը․․․ հիվանդությունից, երեխաների անհնազանդությունից, հարաբերությունների մեջ դժվարություններից, ֆիզիկական կամ հոգեկան վերքերից վեր․․․ կա Աստվա՛ծ։   

Նա գաղտնի կերպով սիրո խոսքեր է գրել և դրել ծրարի մեջ, կարեկցանքի խոսքեր, անխախտ խոստման խոսքեր․․․ Նա քեզ ասում է․ «Քեզ իմ շնորհը բավական է» (Բ Կորնթացիս 12․9

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե դու հիմա փորձության մեջ ես, ապա հիշի՛ր, որ քո հիասթափության աղբյուրը արտաքինից ճմռթված, կեղտոտ մի ծրար է։ Բայց դրա ներսում մի երկնային նամակ կա՝ լի սիրով ու ողորմածությամբ։ Աղոթում եմ, որպեսզի Սուրբ Հոգին օգնի քեզ գտնելու այդ նամակն այսօր։   

Աստվածաշունչն ասում է․ «Զորացրե՛ք թուլացած ձեռքերը, պնդացրե՛ք դողդոջուն ծնկները։ Ասացե՛ք թուլասիրտներին. «Ո՛ւժ առեք, մի՛ վախեցեք. ահա ձեր Աստվածը գալիս է վրեժխնդրությամբ, Աստծու հատուցումով. գալիս է և կազատի ձեզ» (Եսայիա 35․3-4

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: