July-26

Գլխավոր | Հրաշքներ | Ինչպիսի՞ն է քո արձագանքը Տեր Աստծու խոստումներին

Ինչպիսի՞ն է քո արձագանքը Տեր Աստծու խոստումներին

Սիրելի՛ բարեկամ, այսօր մենք շարունակում ենք Աստծո խոստումների մասին գրառումների մեր շարքը։ Եվ ես ուզում եմ քեզ մի հարց տալ․

Ինչպիսի՞ն է լինում քո արձագանքը, երբ Աստվածաշնչի ընթերցանության ժամանակ հանդիպում ես Աստծո խոստումներին։ Ի՞նչ ես անում, երբ որևէ հատված ընթերցելիս հանդիպում ես Աստծու խոստումներից որևէ մեկին կամ երբ ինչ-որ մեկն ասում է, որ աստվածաշնչյան տվյալ խոստումն անձամբ քեզ է ուղղված։

Այն քեզ մոտ ուրախության ցնծությո՞ւն է ծնում, թե՞ կասկածներ։ 

Հավատում եմ, որ մեր արձագանքները տարբեր կարող են լինել՝ կախված այն բանից, թե ինչ է տվյալ պահին Աստված մեզ խոստանում։ Նա խորապես ու կատարելապես ճանաչում է մեզ։ Նրա որոշ խոստումներ կարող են մեզ թողնել տարակուսանքի և նույնիսկ՝ թերահավատության մեջ, քանի որ տվյալ պահին այն, ինչի միջով մենք անցնում ենք, մեզ չափազանց բարդ է թվում, կամ խնդիրը, որին բախվել ենք՝ անլուծելի։ 

Սառան կորցրել էր երեխաներ ունենալու իր հույսը։ Աստված խոստացել էր նրան և իր ամուսնուն սերունդ պարգևել, բայց դրանից հետո անցան օրեր, ամիսներ, հետո նաև՝ տարիներ։ Անցնող տարիների հետ միասին խամրում էին նաև Սառայի՝ ուրախությամբ լի սպասումներն ու ստացած խոստումների հանդեպ հավատքը։ 

Սակայն մի օր Տերը կրկին խոսեց Աբրահամի հետ՝ ասելով. 

«Եկող տարի դարձյալ կգամ քեզ մոտ, և ահա քո կինը՝ Սառան, մի որդի կունենա»։ Սառան լսում էր վրանի մուտքի մոտ, որի ետևում էր ինքը» (‭‭Ծննդոց ‭18.10

Քանի որ խոստումն ուշանում էր, Սառան, հավանաբար, ավելի ու ավելի էր լցվել հուսահատությամբ, և նա հետևյալ կերպ արձագանքեց․ «․․․նա ծիծաղեց իր մտքում եւ ասաց. «Պառավելուցս հետո՞ եմ զվարճություն ունենալու, և իմ տերն էլ ծերացել է» (‭‭Ծննդոց ‭18.12‬):

Սակայն, այնուամենայնիվ, խոստումն իրականացավ։ Մեկ տարի անց ծնվեց Իսահակը։ Եվ գիտե՞ս, որ Իսահակ նշանակում է «ծիծաղ» կամ «նա ծիծաղեց»։ Սակայն Սառան միակը չէր, ով ծիծաղեց։ Աբրահամը նույնպես ծիծաղեց (տե՛ս Ծննդոց 17․17 խոսքը)։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, տեսնո՞ւմ ես, որ ոչինչ չի կարող խանգարել Աստծուն Իր խոստումն իրականացնելու հարցում։ Եվ որոշ դեպքերում նույնիսկ մեր անհանգստությունն ու հուսահատությունը չեն կարող դա անել։ Խոստումը կատարելու պատասխանատվությունը ոչ թե քեզ վրա է, այլ Տեր Հիսուսի, Ով ամեն բան է անում դրա իրագործման համար։ Մեր բաժինը Նրան հավատարիմ կյանքով ապրելն է և Նրանից չհեռանալը, անգամ եթե Նրա տված խոստումներն ուշանում են կամ մեր սպասված ժամանակին չեն իրականանում։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: