June-25

Գլխավոր | Հրաշքներ | Հասել ես քարքարոտ ճանապարհի՞

Հասել ես քարքարոտ ճանապարհի՞

Սիրելի՛ բարեկամ, քրիստոնյայի կյանքը հաճախ համեմատում են մի ճանապարհի հետ, որով մենք անցնում ենք այնքան ժամանակ, մինչև հասնենք վերջնական նպատակակետին՝ Երկինք, որտեղ Տերն է սպասում Իրեն հավատացող և Իր կամքը սիրող մարդկանց: Այդ ճանապարհը, որով անցնում ենք, երբեմն բոլոր այլ ճանապարհներից ամենաքաղցրն ու ամենահաճելին է մեզ համար։ Բայց լինում են իրավիճակներ, երբ մեր գլխավերևում սև ու մութ ամպեր են հավաքվում, և ճանապարհը դառնում է վտանգավոր ու դժվար։

Ահա այն խոստումը, որ Աստված այսօր տալիս է քեզ. «Եվ Նրան, որ կարող է անարատ պահել ձեզ․․․» (Հուդա 1:24):

Այո՛, Տեր Հիսուսը կարող է քեզ պահել փրկության միակ ճանապարհի վրա սայթաքելուց, որը երբեմն դառնում է քարքարոտ և վտանգավոր։ Արդյոք նման ընթացքո՞վ է անցնում նաև քո քրիստոնեական ուղին։ Բախվել ես դժվարությունների՞։ Անելանելի իրավիճակո՞ւմ ես։ Քո հանդեպ որոշ մարդկանց թշնամանքը խանգարում է քեզ քո հանգիստ ու խաղաղ քրիստոնեական ընթացքի մեջ և մղում է սայթաքելո՞ւ։ Ուսերիդ բեռնե՞րն են ծանրացել։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, միշտ հիշի՛ր, որ Տեր Հիսուսը՝ քո Փրկիչը, քայլում է քո կողքով և ամուր բռնել է ձեռքիցդ, որ չսայթաքես։ Նա արդարության Արեգակն է՝ Լույսը, որ զորացնում և պաշտպանում է քեզ։ Դու շուտով կտեսնես, թե ինչպես է Արեգակը կրկին փայլում ու լուսավորում ճանապարհդ։ Քաջացի՛ր և զորացիր։ Մնա՛ ամուր և սպասի՛ր Տիրոջ օգնությանը։ 

Կուզե՞ս միասին շնորհակալություն հայտնենք Տեր Հիսուսին: Ե՛կ աղոթենք այս աղոթքով․ «Տե՛ր, ինչպե՞ս շնորհակալություն հայտնեմ Քեզ Քո արած բոլոր բարիքների և օգնությունների համար։ Խոսքերս տկար են և անկարող՝ փոխանցելու այն ամենը, ինչ ունեմ իմ սրտում Քո հանդեպ։ Շնորհակալ եմ, որ ամեն օր ամուր բռնում ես ձեռքս և պահում ես ինձ սայթաքելուց: Շնորհակալ եմ Քո Հոգու համար, Ով ուղղորդում է, ուսուցանում և օգնում է ինձ, որպեսզի ամեն օր իմ գործերով ավելի ու ավելի նմանվեմ Քեզ։ Թո՛ղ օրհնյալ լինի Քո սուրբ ու պատվական անունը, իմ Տե՛ր, իմ Հիսո՛ւս, իմ Փրկի՛չ: Աղոթում եմ Քո սքանչելի ու պատվական անունով։ Ամե՛ն»:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: