Սիրելի՛ բարեկամ, գիտե՞ս, թե ո՛րն է քո ամենաթանկ գանձը․․․ ամենաթանկը, որ ունես այս Երկրի վրա: Իհարկե, դա քո հեռախոսը չէ և ոչ էլ՝ մեքենան կամ զարդերը: Քո ամենաթանկ գանձը քո հավատքն է:
Իր կյանքի մայրամուտին Պողոս առաքյալը գրեց, որ իրեն հաջողվեց իր ամբողջ կյանքի ամենակարևոր նպատակն իրականացնել՝ պահել հավատքը (տե՛ս Բ Տիմոթեոս 4.7 խոսքը):
Այո՛, Պողոս առաքյալն իր ողջ քրիստոնեական կյանքի ընթացքում պայքարեց ու պատերազմեց, որպեսզի կարողանա պահել իր կյանքի ամենաթանկ գանձը՝ Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած իր հավատքը։ Հենց այս նույն օրինակով, անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում այսօր քո կյանքում, թո՛ղ քո ամենազորեղ ջանքերն ուղղված լինեն հավատքդ պահելու կարևորագույն գործին:
- Եթե այսօր անցնում ես հիասթափությունների ծանրագույն շրջանով, պահի՛ր հավատքդ:
- Եթե քո կյանքում տեղ են գտել կասկածներն ու չպատասխանված հարցերը, պահի՛ր հավատքդ:
- Վախերի ու անհանգստությունների շրջա՞ն ես ապրում, պահի՛ր հավատքդ:
- Ինչ էլ որ ասեն քեզ քո զգացմունքներն ու զգացողությունները, պահի՛ր հավատքդ՝ քո ամենամեծ գանձը:
Աստվածաշունչն ասում է, որ հույսը․ «մեզ համար հաստատուն և անշարժ խարիսխ է․․․» (Եբրայեցիս 6.19) ։
Երբ բախվում ենք կյանքի աղետներին, որոնք հնարավոր են այս ժամանակավոր կյանքում և չարիքով լեցուն այս խավար աշխարհում, պետք է միշտ հիշենք, որ մեր հավատքն է այն միակ իրական արժեքը, միակ հավիտենականը, որ մեզ հասցնելու է այն երանելի կյանքին, որին սպասում ենք Աստծո Խոսքի հանդեպ անսասան հավատքով։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, փայփայի՛ր քո հավատքն ամենաթանկ գանձի պես։ Հոգ տա՛ր քո հավատքի աճի ու զորացման համար, սնուցի՛ր այն ճշմարտությունով և ամրացրու՛ այն հոգևոր հաղթանակների փորձառությունով: Հավատքը քո զորեղ և անսասան խարիսխն է այստեղ՝ այս երկրի վրա, այս ժամանակավոր կյանքի մեր պանդխտության օրերում:
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը