May-25

Գլխավոր | Հրաշքներ | Ինչի՞ն ես ձգտում ամեն բանից առավել

Ինչի՞ն ես ձգտում ամեն բանից առավել

Սիրելի՛ բարեկամ, քեզ ծանո՞թ է աստվածաշնչյան այս հատվածը: Սա Աստվածաշնչի ամենաառանցքային խոսքերից մեկն է․ «Դուք նախ Աստծու արքայությունն ու Նրա արդարությո՛ւնը փնտրեք, և այդ ամենը ավելիով ձեզ կտրվի» (‭‭Մատթեոս‬ ‭6.33):

Հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ է այս հատվածը բնութագրվում որպես ամենաառանցքայիններից մեկը։ Որովհետև այն ճիշտ հակառակն է այն ամենի, ինչը մենք ամեն օր լսում ենք մեր շրջապատում, որտեղ այս կյանքի ամենակարևոր բանն, ասես, հենց միայն այս աշխարհի չափանիշներով հաջողված լինելը կամ գումար վաստակելը լինի: Մենք երբեմն ինքներս մեզ ենք ծանրաբեռնում հոգսերով և կենտրոնանում այսպիսի մտքերի վրա. «Ես, իրոք, կարիք ունեմ շատ գումարի, որպեսզի վճարումներ կատարեմ, կարիք ունեմ ավելին վաստակելու, որպեսզի ընտանիքիս ու ինձ համար ապահովեմ այնպիսի բարեկեցություն, որ հետ չմնամ իմ հարևաններից ու ծանոթներից և այլն…»։

Այսպիսով, մեր ամենամեծ անհանգստությունը այլևս ոչ թե Աստծո Արքայությունն է լինում, այլ մեր ապրուստի հոգսերը: Այնինչ, Տեր Հիսուսն ասում էր, որ պետք չէ հոգս անել մեր կյանքերի համար և սիրով հիշեցնում է մեզ, որ մեր երկնային Հայրը հոգ է տանում այդ ամենի համար, իսկ մեր բաժինն այն է, որ կարողանանք սերտորեն կապված մնալ Իր հետ և ջանասիրաբար կատարենք մեր առօրյա պարտականությունները:

Արքայությունը փնտրելն Աստծո հետ քո հարաբերությունները դարձնում են առաջնահերթություն:

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ե՛կ հավատանք, որ թե՛ իմ պարագայում և թե՛ քո՝ ամեն բան կարգավորվելու է և ամեն բան իր տեղն է ընկնելու, եթե մենք Տեր Աստծու հետ մեր հարաբերությունը դարձնենք մեր կյանքի ամենակարևոր առաջնահերթությունը:

Մի՛ վախեցիր լինել արտասովոր կամ հոսանքին հակառակ ընթացող մեկը: Քո առաջնային մտահոգությունը պետք է լինի ո՛չ թե այն, թե ինչպես ես ապրելու տվյալ օրը, այլ թե ինչպիսի՞ն է հարաբերությունդ Տեր Աստծո հետ, և որ ամենակարևորն է՝ թե արդյոք համոզվա՞ծ ես, որ այդ հարաբերությունը իրական է, առողջ ու խորը, ինչպես քո հավատի ու ապաշխարության սկզբնական ժամանակահատվածում էր: Իսկ մնացածի մասին հոգս մի՛ արա։ Դրանք կտրվեն քեզ, ինչպես որ Աստծո Խոսքն է վստահեցում:

«Դուք նախ Աստծու արքայությունն ու Նրա արդարությո՛ւնը փնտրեք, և այդ ամենը ավելիով ձեզ կտրվի» (‭‭Մատթեոս‬ ‭6.33):

Ե՛կ աղոթենք միասին այս կարճ աղոթքով. «Հա՛յր, շնորհակալ եմ, որ հիշեցնում ես ինձ, որ ամեն բանից առաջ Քո Արքայությունը փնտրեմ, որ դա՛ է իմ կյանքի ամենակարևոր փափագը: Ես գերադասում եմ Քո Արքայությունն ամեն ինչից ու ցանկացած մեկից` իմ կյանքից, իմ հարաբերություններից, իմ ֆինանսներից․․․ ամեն ինչից: Ես հավատում եմ Քո Խոսքին, որովհետև Դո՛ւ ես ասել, որ եթե նախ Քո կամքը փնտրենք, ապա մնացած ամեն բան կտրվի մեզ: Աղոթում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամեն»։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: