April-23

Գլխավոր | Հրաշքներ | Որքա՞ն ջանք ես դնում հանուն քո հարաբերությունների

Որքա՞ն ջանք ես դնում հանուն քո հարաբերությունների

Սիրելի՛ բարեկամ, երբևէ հարցրե՞լ ես ինքդ քեզ, թե ինչու են հարաբերություններն այդքան կարևոր Տեր Աստծու համար։ Ինչպես երեկ նշեցի, Աստված փոխհարաբերությունների Աստված է։ Նա ստեղծեց Ադամին, որպեսզի վերջինս հարաբերվի Իր հետ։ Այնուհետև Տերը ստեղծեց Եվային, որպեսզի տղամարդը միայնակ չմնա (տե՛ս Ծննդոց 2․18 խոսքը)։ «Եվ Տեր Աստված ասաց. «Լավ չէ, որ մարդը միայնակ լինի. նրան մի օգնական շինեմ իրեն հարմար»։

Փոխհարաբերության մեջ լինելն Աստծու փափագն է մեզ համար։ Աստծու ծրագիրն այն է, որ մենք ունենանք լավ, առողջ ու ամուր հարաբերություն Իր հետ, ինքներս մեր հետ և նաև մյուսների հետ։ Հենց այդ պատճառով է, որ յուրաքանչյուր հարաբերություն պահանջում է ջանք և ուշադրություն։ Այն նման է մի բույսի, որը պետք է ջրել, ժամանակ առ ժամանակ խնամել, որպեսզի այն աճի, ծաղկի ու պտղաբերի։ Սա ճշմարիտ է ինչպես ամուսնության մեջ, այնպես էլ հարևանների, գործընկերների, երեխաների և ցանկացած այլ փոխհարաբերության պարագայում։ Ինչպես արդեն կռահեցիք, ասվածը ճշմարիտ է հատկապես Տեր Աստծու հետ հարաբերության առումով։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստված ցանկանում է, որ դու հրաշալի հարաբերություններ ունենաս քո շրջապատի մարդկանց հետ։ Եվ այսպես, ի՞նչ ես պատրաստվում այսօր անել, որպեսզի շտկես կամ զարգացնես առողջ և ամուր հարաբերությունները քո շրջապատի մարդկանց հետ։ Գուցե ժպտաս կամ շնորհակալության գրություն թողնես ինչ-որ մեկին։ Գուցե զանգահարես կամ ջերմ նամակ ուղարկես, օգնության առաջարկ անես, քաջալերես կամ ինչ-որ մեկին այսօրվա «Քո հրաշքն ամեն օր» գրառումն ուղարկես․․․։ Ընտրությունը քոնն է։ 

Աստված կամենում է բժշկել մեր փոխհարաբերությունները, սակայն սպասում է մեր քայլերին՝ մարդկանց հանդեպ և Իր հանդեպ․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: