Սպասումը հաճախ լավագույն նախապատրաստությունն է աստվածային օրհնություններն ընդունելու համար:
Սիրելի՛ բարեկամ, հավատում եմ, որ Տերն ուզում է քեզ ինչ-որ յուրահատուկ բան ասել այսօր: Թո՛ղ քեզ ուղղված Նրա այս խոսքերն այսօր քաջալերեն ու զորացնեն քեզ:
Արևն այսօր ծագել է ճիշտ այնպես, ինչպես ծագում է ամեն առավոտ: Եվ նույն կերպ էլ այսօր Աստծու սերը քո հանդեպ և Նրա խոստումները, որ տվել է քեզ, չեն փոխվել: Քեզ համար սահմանված յուրաքանչյուր օրդ Տիրոջ ձեռքերում է: Նրա աչքերը տեսել են քո կերպարանքը, երբ դու դեռ կազմավորված չէիր, և Նրա գրքում գրված են եղել քո բոլոր օրերը, երբ դրանցից ոչ մեկն էլ դեռ չէր իրականացել․․․ (Տե՛ս Սաղմոս 139․16 խոսքը)։
Տերը չի մոռացել քեզ տված Իր խոստումները: Եվ մի կողմ չի դրել քեզ հետ կապված Իր երազանքները: Այն, ինչ դու հիմա զգում ես քո կյանքում, Նրա ծրագրերի դեռ կատարված չլինելու պատճառով, իրականում նախապատրաստում է քեզ՝ Տիրոջ ուղարկած առատ օրհնություններն ընդունելուն։ Սա քո վարժանքն է՝ քո անձի մարզումը։ Քանի որ Նա քեզ անսահման մեծ սիրով է սիրում, ապա ուզում է նախապատրաստել քեզ Իր օրհնությունները տեսնելու և դրանք ընդունելու համար:
Աստված է քեզ արարել ու կազմավորել, և Նա խոստացել է քեզ հետ ու քո կողքին լինել, եթե հետևես Նրա կամքին և քայլես Նրա ճանապարհներով։ Քո կյանքի համար Տեր Աստծու փափագն է, որպեսզի դու ամբողջովին մտնես այն նախասահմանության մեջ, որը Նա ծրագրել է հատուկ քեզ համար, որովհետև Տերն առանձնահատուկ կերպով է ընտրել քեզ, որպեսզի դու օրհնության, ուրախության և կյանքի աղբյուր լինես մյուսների համար։
Բռնի՛ր Նրա ձեռքը և գնա՛ Նրա հետևից:
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե ժամանակ ունես, ապա հրավիրում եմ քեզ այսօր լսելու «Տեր Հիսուսի խոստումները» անունը կրող պատգամը, որը մեզ հիշեցնում է, որ Աստված հավատարիմ է և մշտապես կատարում է Իր խոստումները: Պատգամը կարող ես լսել այս հղումով՝
https://youtu.be/fIpTzypH_fs
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը