March-8

Գլխավոր | Հրաշքներ | Մեր խոնարհ Արքան… լավագույն առաջնորդն է

Մեր խոնարհ Արքան… լավագույն առաջնորդն է

Սիրելի՛ բարեկամ, Տեր Հիսուսի կողմից աշակերտների ոտքերը լվալը ճիշտ առաջնորդության լավագույն դրսևորումն էր՝ այնպիսի առաջնորդության, որն առավելագույն ազդեցությունն է թողնում առաջնորդության ներքո գտնվողների կյանքերի վրա։

Տեր Հիսուսին երբեմն անվանում են Ծառա-Արքա: Սա կարող է հակասական թվալ աշխարհի համար և աշխարհի մտածելակերպով առաջնորդվողների համար, սակայն ասվածը խորը հոգևոր իրողություն է: Տեր Հիսուսն ասաց Իր աշակերտներին, որ եթե մեկն ուզում է լինել մեծ, պետք է դառնա բոլորի ծառան:

«Բայց ձեր մեջ այդպես չպետք է լինի, այլ ձեզանից ով ուզում է մեծ լինել, պետք է ձեր սպասավորը լինի» (Մարկոս 10.43):

Տեր Հիսուսի առաջնորդությունն հիմնված էր այն փաստի վրա, որ Ինքը եկել է ծառա լինելու առաքելությամբ. «․․․ինչպես որ Մարդու Որդին չեկավ, որ Իրեն ծառայեն, այլ որպեսզի Ինքը ծառայի և շատերի փոխարեն Իր կյանքը որպես փրկագին տա» (Մատթեոս‬ ‭20.28):‬

Նա ցույց տվեց մարդկանց Իր առաջնորդությունը՝ դրսևորելով կարեկցանք ու սեր, և Նրա սրտի փափագն էր Իր աշակերտներին աճի ավելի մեծ մակարդակի վրա բարձրացնելը:

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այսօր ուզում եմ նաև իմ օրհնության և երախտիքի հատուկ խոսքն ուղղել մեր բոլոր քույրերին ու մայրերին, կանանց ու աղջիկներին որոնք իրենց կյանքով ու նվիրվածությամբ սիրո ու կարեկցանքի դրսևորման լավագույն օրինակներ են իրենց ընտանիքներում և շրջապատի մարդկանց համար։

Տեր Հիսուսի օրինակը պետք է դառնա յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքի ձգտումն ու փափագը։ Այսօր որոշում կայացրո՛ւ մյուսներին ծառայելու վերաբերյալ և նվիրվի՛ր Քրիստոսի բնույթն արտացոլելու առաքելությանը:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: