Fabruary-13

Գլխավոր | Հրաշքներ | Դու Աստծու սիրո կենտրոնում ես

Դու Աստծու սիրո կենտրոնում ես

Սիրելի՛ բարեկամ, երբեմն մեզ կարող է թվալ, թե Աստված մոռացել է մեզ։ Ոմանք կարծում են, թե միլիարդավոր մարդկանց մեջ Աստված չի նկատում իրենց և չի տեսնում իրենց ապրած կյանքը։ Սակայն Աստվածաշունչը մեզ այլ բան է սովորեցնում․ «․․․Ես կանչեցի քեզ քո անունով․․․, թեև դու Ինձ չէիր ճանաչում» (Եսայիա 45․4):

Իրականում, դու ո՛չ միայն թանկ ու կարևոր ես Տեր Աստծո համար, այլև Նա գիտի քեզ քո անունով և Իր աչքը չի կտրում քեզնից: Նա ամեն բան գիտի քո մասին՝ ցանկացած մանրուքն ու ծածուկ բաները:

  • Նա տեսնում է քո բոլոր գործերն ու արարքները (տե՛ս Սաղմոս 33․13-15 հատվածը):
  • Նա գիտի անգամ քո գլխի մազերի թիվը (տե՛ս Մատթեոս 10․30 խոսքը):
  • Նա գիտի, թե ինչ ես խոսելու, երբ դեռ ոչ մի բառ չես արտաբերել (տե՛ս Սաղմոս 139․4 խոսքը):
  • Նա գիտի քո կարիքները, նախքան Նրանից որևէ բան կխնդրես (տե՛ս Մատթեոս 6․8 խոսքը):
  • Նա գիտի քո նստելն ու վեր կենալը (տե՛ս Սաղմոս 139․2 խոսքը):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստված ամեն բան գիտի քո մասին և դու անկարևոր մեկը չես Նրա համար։ Աստված ճանաչում է քեզ, տեղյակ է քո կյանքից և սիրում է քեզ անձնապես և մտերմորեն։ 

Առաջարկում եմ միասին աղոթել շնորհակալության այս կարճ աղոթքով․ «Իմ բարի և ողորմած Տե՛ր, շնորհակալ եմ իմ սիրտը լուսավորելու համար, շնորհակալ եմ Քո հոգատարության, շնորհքի, զորության և Քո անսահման խորը սիրո համար: Ես ուզում եմ ամեն օր հիշել, որ Դու հանուն իմ փրկության Քո միածին Որդուն ես զոհել Գողգոթայի խաչի վրա և որ Դու ամեն բան գիտես իմ մասին: Խնդրում եմ, որպեսզի ինձ օժտես իմաստությամբ և Քո կամքի մեջ ապրելու զորությամբ։ Քո կամքի մեջ ապրելը ինձ ինքնավստահություն ու խաղաղություն է պարգևում: Աղոթում եմ Տեր Հիսուսի անունով։ Ամե՛ն»:

Որտեղ էլ որ լինես, վստահ եղի՛ր, որ դու Աստծու սիրո կենտրոնում ես, և Նա երբեք Իր աչքը չի կտրի քեզնից: 

Քեզ հրաշալի օր եմ մաղթում Տեր Աստծու սիրո քաղցր ներկայության մեջ:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: