November-22

Գլխավոր | Հրաշքներ | Սա վեր է իմ կարողությունից…

Սա վեր է իմ կարողությունից…

Սիրելի՛ բարեկամ, որքան էլ մեզ թվա, թե մենք իմաստուն ենք և ինքնավստահ լինենք, միևնույնն է, որոշ իրավիճակներ վեր են մեր ուժերի սահմաններից։ Նման իրավիճակներում լավագույն աղոթքը անկեղծորեն խոստովանելն ու ասելն է. «Տե՛ր, այս ամենը վեր է իմ կարողությունից»։ 

Վերջին անգամ ե՞րբ ես խոստովանել, որ սպառվել են բոլոր ուժերդ։ Սակայն գիտե՞ս արդյոք, որ երբ բախվում ես մի խնդրի, որի լուծումը վեր է քո կարողությունից, ապա դա լավագույն հնարավորությունն է, որ քո կյանքում փորձառաբար տեսնես Տեր Աստծու ամենակարողությունը։ 

Աստված խոսում է այդ մասին Իր Խոսքում. «Բայց Նրան, Ով մեր մեջ ներգործող զորությամբ կարող է առատությամբ ամեն բանից ավելին անել, քան որ խնդրում ենք ու իմանում…» (‭‭Եփեսացիս ‭3‬.20‬): 

  • Վստահի՛ր Աստծուն։ Դու չես կարող այս կյանքում ամեն բան անել միայն քո ուժով և քո իմաստությամբ։ 
  • Նախքան Նրան խնդրելը, համոզվի՛ր, որ հարգում ես Նրա Խոսքը և Նա քո կյանքի Տերն է, քանի որ դու նվիրվել ես Տեր Աստծու կամքը քո կյանքում կատարելուն։
  • Քո կյանքի տվյալ իրավիճակի մեջ կիրառի՛ր Նրա Խոսքի մեջ բացահայտված լուծումները։ 
  • Խնդրի՛ր Տեր Աստծուն, որ ուղղորդի և զորացնի քեզ։ Նա ամենագետ է և ամենակարող։ 

Եթե խոստովանես Նրա առջև քո մարդկային տկարությունները, Աստված կսկսի գերբնական կերպով գործել քո կյանքում «առատությամբ՝ այն ամենից ավելի, որ խնդրում ենք և կարող ենք պատկերացնել»։

Եթե չթաքցնես Աստծուց քո անկարողությունը և Նրանից օգնություն խնդրես, ապա Տերը քեզ կարող մեկը կդարձնի և Երկնքից Իր հատուկ զորությամբ կզորացնի քեզ։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տեր Հիսուսը որթատունկն է, իսկ մենք՝ Նրա ճյուղերը։ Մեր բաժինը Նրան վստահելն է և Նրա մեջ մնալը։ Ես ամեն օր զգուշանում եմ, որ չշեղվեմ իմ Տեր Աստծու կամքից և իմ խոսքի, որոշումների ու վարքագծի մեջ չլինեն այնպիսի բաներ, որոնք կտրտմեցնեն Նրան։

Իհարկե, երբեմն իմ մոտ դա չի ստացվում և ես սայթաքում եմ, սակայն ընկնելուց հետո ամեն ջանք անում եմ, որ ապաշխարեմ, իմ կյանքից հեռացնեմ մեղքը և ուղղեմ սխալներս։ Հենց սա՛ է նշանակում մնալ Տեր Հիսուսի մեջ։ Եվ հե՛նց Նրա շնորհիվ է, որ ամեն օր իմ կյանքում տեսնում եմ Աստծո հրաշքները։ 

Այսօր աղոթում եմ, որ դո՛ւ նույնպես վայելես Տեր Հիսուսի հետ հրաշքներով լի կյանքի լիությունն ու քաղցրությունը։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ 

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: