November-13

Գլխավոր | Հրաշքներ | Հավատքն ամրանում է՝ նման մարդու մկաններին

Հավատքն ամրանում է՝ նման մարդու մկաններին

Սիրելի՛ բարեկամ, գիտե՞ս, որ մեկ օրվա ընթացքում քո սիրտը մի քանի հազար լիտր արյուն է մղում քո երակների միջով՝ թույլ տալով, որպեսզի թթվածինն ազատ մատակարարվի ողջ մարմնիդ և սնուցի օրգաններդ ու մկաններդ։ Մարմնի համար այս զարմանալի օրգանը՝ սիրտը, առանց դադարի կարողանում է աշխատել մեր ողջ կյանքի ընթացքում և ապահովել մեր կենսագործունեությունը։ 

Մի՞թե Աստծո արարչագործությունը զարմանալի չէ։ Սիրտը մարդու ամենակարևոր կենսատու օրգաններից մեկն է։ Նույն կերպ՝ մեր հոգևոր կյանքի համար մեծագույն կարևորություն է ներկայացնում մեր ունեցած հավատքը։ 

«Որովհետև Աստծու արդարությունը նրա միջոցով է հայտնվում. հավատից՝ հավատի մեջ, ինչպես որ գրված է. «Արդարը հավատով է ապրելու» (‭‭Հռոմեացիս‬ ‭1‬.17‬):

Ինչպես մարդը չի կարող ապրել, եթե դադարի սրտի աշխատանքը, այնպես էլ՝ անհնար է Քրիստոսի հետևորդ լինել առանց կենդանի և գործող հավատքի։ 

  • Հավատքով է, որ կարողանում ես գիտակցել Տեր Հիսուսի մահը և հարությունը։ 
  • Հավատքով է, որ կարողանում ես ընդունել Աստծո խոստումները։ 
  • Հավատքով է, որ կարողանում ես կենտրոնանալ Աստծո վրա, և ոչ թե քո կյանքի խնդիրների։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, քեզ հետ պատահած ցանկացած իրավիճակ առիթ է, որպեսզի զարգացնես հավատքդ և ավելի զորանաս ու ամրանաս հավատքի մեջ, ճիշտ՝ ինչպես մարդն իր մարմնի մկաններն է վարժեցնում, զարգացնում և ամրացնում։ Մարդիկ մարզվում են գեղեցիկ կազմվածք կամ ամուր մկաններ ունենալու համար։ Իսկ ինչո՞ւ մենք չմարզվենք մեր հավատքն ամրացնելու և այն զարգացնելու համար։ Քո կյանք այցելած փորձությունները հրաշալի առիթ են քո հավատքը զորացնելու համար։ 

Առաջարկում եմ աղոթել ինձ հետ միասին այս աղոթքով. «Տե՛ր, ես հավատում եմ, որ Դու բարի ես և ամեն րոպե զորացնում ես իմ հավատքն այն ամենի արդյունքում, ինչով ես անցնում եմ այսօր։ Շնորհակալ եմ, Տե՛ր, որ Դու վերահսկում ես իմ կյանքը, որ տիրում ես իմ կյանքում։ Շնորհակալ եմ Քո ներկայության, Քո շնորհքի և անսահման խորը սիրով լցված Քո հոգատար սրտի համար։ Քո սերը երբեք չի վերջանում ու ինձ ուժ է տալիս հավատքի կյանքում ամրանալու և Քո խոստումներն ընդունելու համար։ Աղոթում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: