October-23

Գլխավոր | Հրաշքներ | Նվիրվի՛ր հաղթական կյանք ապրելուն

Նվիրվի՛ր հաղթական կյանք ապրելուն

Սիրելի՛ բարեկամ, որպես հոգևոր հովիվ ես հաճախ եմ հանդիպում քրիստոնյաների, որոնց կյանքը լի է պարտություններով, ձախողումներով և անկումներով: Այնուամենայնիվ, Աստված մեզնից յուրաքանչյուրի համար լավագույնն է ցանկանում. Նա ցանկանում է մեզ ազատել մեր բոլոր նեղություններից, ինչպես սաղմոսերգուն է վկայում այս սաղմոսում.

«Նեղության մեջ կանչեցի Տիրոջը. Տերն ինձ լսեց և ընդարձակ տեղ հանեց» (Սաղմոս 118.5

Իմ փորձը ցույց է տալիս, որ նոր և հաղթական ընթացք սկսելուն հաճախ խանգարում է մարդու անցյալը՝ անցյալի հիշողությունները, անցյալի ձևավորած ինքնագնահատականը, անցյալի վերքերը և անցյալում եղած իրավիճակների թողած ճնշող ազդեցությունն ու բարդույթները։ Անցյալի ծանրություններն ու հարաբերություններում եղած բախումները մեր հիշողության մեջ են, և դրանք մեզ պահում են իրենց գերության մեջ։ Այս ամենի մեջ չափազանց կարևոր է գիտակցել, որ միայն Տեր Հիսուսն ունի քեզ իրական ազատություն պարգևելու զորություն: 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ահա գործողությունների մի ծրագիր, որն առաջարկում եմ կիրառել քո կյանքում.

  • Գրի՛ առ այն ամենը, ինչը ցավեցնում է քեզ և բեռ է քո ուսերին։
  • Քո հոգսերը մեկ առ մեկ վստահի՛ր Տեր Հիսուսին։ 
  • Որոշում կայացրո՛ւ, որ քո արձագանքը քեզ ցավեցրած մարդկանց հանդեպ չի լինելու իրենց վերաբերմունքի համեմատ, այլ լինելու է այնպիսին, ինչպիսին Տեր Հիսուսն է կամենում, որ լինի։
  • Որոշի՛ր ապրել Սուրբ Հոգու առաջնորդությամբ և ըստ Աստծո Խոսքի փոխանցած սկզբունքների։
  • Տեր Հիսուսին հանձնած քո հոգսի համար այլևս մի անհանգստացի՛ր, այլ հոգ տար, որ մարդկանց հանդեպ ունենաս այն վերաբերմունքը, որը Տեր Հիսուսը կունենար նրանց հանդեպ։
  • Տեր Աստծու կամքը ճանաչելը և այդ կամքին հնազանդվելը դարձրո՛ւ քո կյանքի համար մեկ առաջնահերթությունը։

Ապրել Աստծու կամքի մեջ և Սուրբ Հոգու առաջնորդությամբ, նշանակում է հայացքդ մշտապես ուղղել Տեր Հիսուսի վրա և ապրել Աստծո ճանապարհներին  համահունչ կյանքով (տե՛ս Հռոմեացիս 8.5 խոսքը)։

Երբ դու նվիրվում ես նման ապրելակերպին, Տերն էլ ամեն օր քեզ է նվիրում մշտական ազատագրումն ու իրական ազատությունը։

Ուզո՞ւմ ես ապրել այսպիսի հաղթական կյանքով և լիաթոք ազատության սքանչելի միջավայրի մեջ։ 

Եթե այո, ապա հրավիրում եմ քեզ աղոթել ինձ հետ միասին այս աղոթքով․ «Տե՛ր, ես գիտեմ, որ Դու զարմանահրաշ ծրագրեր ունես իմ կյանք համար, և որ դրանք ներառում են իմ լիակատար բժշկությունն ու վերականգնումը։ Սովորեցրո՛ւ ինձ, խնդրում եմ, մտնել հաղթական կյանքի քո սահմանած ընթացքի մեջ՝ չընկնելով հուսահատության ու չարի խաբկանքների թակարդների մեջ։ Ես որոշում եմ կայացնում այսօր՝ այլևս երբե՛ք հայացքս Քեզնից չհեռացնել և հնազանդվել Քեզ՝ Քո կամքին ու Քո Խոսքին, իմ կյանքի ցանկացած իրավիճակում։ Ինչ գին էլ ինձնից պահանջվի Քո հավատարիմ աշակերտը լինելու համար, ես ուզում եմ ընդունել այդ մեծ պատիվն ու արտոնությունը Քեզնից։ Ես իմ ամբողջ սրտով փափագում եմ դառնալ այնպիսին, ինչպիսին Դու ես ուզում ինձ տեսնել։ Աղոթում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամե՛ն»։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: