«Եվ յոթերորդ անգամ ասաց. «Ահա մարդու ձեռքի չափ մի փոքր ամպ է բարձրանում ծովից»։ Եվ Եղիան ասաց. «Գնա ասա՛ Աքաաբին. «Լծի՛ր կառքդ և իջի՛ր, որ անձրևը չբռնի քեզ»» (Գ Թագավորաց 18.44):
Սիրելի՛ բարեկամ, այս հատվածում Աստվածաշունչը նկարագրում է Իսրայելի պատմության ամենավատ երաշտներից մեկը և Աստծո պատասխանը այդ երաշտից ազատվելու համար Եղիա մարգարեի բարձրացրած աղոթքին։ Այդ պատասխանը մարդու ձեռքի չափ փոքր, բայց հսկայական ներուժ ունեցող մի ամպ էր:
Գուցե դո՞ւ էլ քո կյանքի ներկա ընթացքի մեջ բախվել ես զգացմունքային, հոգեբանական հարաբերությունների, ֆիզիկական, մասնագիտական կամ այլ տեսակի չոր ու ցամաք երաշտ հիշեցնող մի իրավիճակի․․․
Աղոթի՛ր Աստծուն։ Աղոթի՛ր հավատքով։ Աղոթի՛ր՝ քո կյանքը Տեր Աստծուն հաճելի դարձնելու որոշմամբ։ Աղոթի՛ր ու սպասի՛ր, և Աստված կուղարկի Իր ամպը: Այն սկզբում կարող է փոքրիկ մի բան լինել՝ ոչ այնքան տպավորիչ: Եվ գուցե դա չլինի այնպիսի մի բան, որ դու էիր ակնկալում կամ որը կգրավի մարդկանց ուշադրությունը․․․
Սակայն այսօր առաջարկում եմ քեզ վստահել Նրան… Եվ այո՛, որքան էլ զարմանալի թվա, Տերը փոքր քայլերով է մեզ դուրս բերում մեծ երաշտի նման կործանարար իրավիճակներից։
- Մովսեսի ձեռքի գավազանը մեծ դերակատարում ունեցավ մի ողջ ժողովուրդ փրկելու հարցում (տե՛ս Ելից 4.2-3 հատվածը)։
- Դավիթը հաղթեց Գողիաթին պարսատիկի փոքր քարի միջոցով (տե՛ս Ա Թագավորաց 17.40-50 հատվածը)։
- Աղքատ այրին ստացավ պարտքերը վճարելու և ապրուստի համար անհրաժեշտ միջոցները մի փոքր քանակի յուղի օգնությամբ (տե՛ս Դ Թագավորաց 4.1-7 հատվածը)։
- Աշխարհի Փրկիչը եկավ… որպես փոքրիկ երեխա (տե՛ս Ղուկաս 2.10-13 հատվածը):
https://my.bible.com/bible/2329/LUK.2.10-13
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, քո երաշտի պատասխանը Տեր Աստծո ուղարկած ամպի մեծության մեջ չէ, այլ դրա կարողության մեջ։ Խորհի՛ր այն Աստծու մասին, Ով թեկուզ փոքրիկ ամպեր է ուղարկում քո կյանք այցելած երաշտի ամենաթեժ պահերին: Գնահատի՛ր այդ ամպերը։ Վստահի՛ր Աստծուն։ Աստվածաշնչի սկզբունքներին հավատարիմ կյանք ապրի՛ր և, վստահ եմ, որ քո կյանքում հորդառատ ու կենարար անձրևները չեն ուշանա․․․
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը