Սիրելի՛ բարեկամ, այսօրվա ուղերձը կազմված է աստվածաշնչյան հատվածների հիման վրա կառուցված Տեր Աստծո քեզ ուղղված ուղղակի խոսքից։
«Իմ սիրելի զավակ, Ես ուզում եմ, որ դու ազատ լինես, որպեսզի ապրես այն կյանքը, որը Ես եմ պատրաստել քեզ համար: Ես ուզում եմ, որպեսզի քո բոլոր քայլերը առաջնորդվեն Իմ շնորհքով և Իմ հոգով:
Ես ուզում եմ, որ քո էությունը լցվի Իմ կյանքով և Իմ ուրախությամբ: Ես ուզում եմ, որ դու լինես ազատ ամեն տեսակ ծանրություններից ու ճնշումներից:
Բայց դու պետք է իմանաս, որ ամեն անգամ, երբ չես ներում մարդկանց, դու հեռանում ես Իմ բնույթից, դու հեռանում ես Ինձնից, քանի որ Ես ներող, գթասիրտ և բազմողորմ Աստված եմ։
Ժամանակն անցնում է, իսկ դու շարունակում ես ապրել քո վատ հիշողությունների մեջ։ Դրանք շարունակում են ցավեցնել, դառնացնել քեզ ու քեզնից խլել այն ամեն օրհնությունները, որոնք Ես եմ քեզ համար պատրաստել։
Ես ուզում եմ քեզ ազատել չներելու կապանքներից: Ես ուզում եմ սովորեցնել քեզ՝ ինչպես ներել: Ուզում եմ օգնել քեզ մոռանալու այն ցավը, որը մարդիկ քեզ պատճառել են իրենց խոսքերով, իրենց պահվածքով ու վերաբերմունքով: Ես սիրում եմ քեզ և ուզում եմ իմ զավակին ազատ տեսնել ամեն տեսակ վրդովմունքից, ցավից, զայրույթից, դառնությունից ու վրեժխնդրությունից:
Ես ուզում եմ վերականգնել քեզ ու բժշկել քո վերքերը: Թո՛ղ ցավդ ու դառնությունդ Իմ Որդու խաչի առջև: Քո չներելու խնդիրը դի՛ր իմ Իմ ձեռքերի մեջ:
Խնդրի՛ր Ինձ, որ օգնեմ քեզ, որ բարձրացնեմ ու զորացնեմ քեզ: Ես այստեղ եմ՝ քո կողքին, քեզ այնքա՜ն մոտ:
Ինձ հետ միասին դու կարո՛ղ ես անել դա… Իմ օգնությամբ աններելին ներելը այլևս անհնարին մի բան չէ։
Ես ուզում եմ քեզ ազատություն պարգևել…»։
Աստվածաշնչյան հատվածներ՝ Մատթեոս 5․44, Մատթեոս 6․12, Սաղմոս 3․3, Սաղմոսներ 116․1-8։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը