May-9

Գլխավոր | Հրաշքներ | Դու հրավիրված ես նստելու Թագավորի սեղանի շուրջ

Դու հրավիրված ես նստելու Թագավորի սեղանի շուրջ

Սիրելի՛ բարեկամ, քեզ հետ պատահո՞ւմ է, որ երբեմն կասկածի մտքեր ունենաս քո հանդեպ Աստծո սիրո կամ քո շուրջ Նրա ներկայության վերաբերյալ, երբ կյանքիդ որոշակի ժամանակահատվածում բախվում ես ցավալի ու դժվարին հանգամանքների հետ: Այնուամենայնիվ, Աստվածաշունչը հստակ է այս հարցում. «Մեզ նախասահմանեց, որ Հիսուս Քրիստոսի միջոցով Իրեն որդեգիր լինենք՝ ըստ Իր կամքի հաճության, որպեսզի գովերգվի Նրա շնորհի փառքը, որ մեզ շնորհվեց Իր Սիրելիի միջոցով» (Եփեսացիս 1.5-6):

«Քո հրաշքն՝ ամեն օր» անվանումը կրող մեր այս ուղերձների ունկնդիրներից ոմանք գրում են ինձ անձնական նամակով, իսկ ոմանք էլ մեր յութուբյան ալիքի մեկնաբանություններում և կիսվում, որ կյանքի ծանր պահերին ու միայնության ժամանակներում մեր ուղերձները իսկական լույս են եղել իրենց կյանքի խավարի մեջ։ Նրանք հիմնականում վկայում են, որ Աստծուց հեռացած լինելու զգացողության կամ մեղքի ծանրության բեռի տակ կքված ժամանակներում իրական հրաշքի պես մի բան էր լսելը կամ ընթեցելը, որ իրենք կարևոր, սիրելի, թանկ ու շատ արժեքավոր են Տեր Աստծո աչքերում, որ Աստված սիրում է մարդուն հենց այնպիսին, ինչպիսին նա կա, և որ Աստված մեծ փափագ ունի օգնելու նրանց իրենց կյանքը փոխելու հարցում։ 

Նման վկայություններն ու նամակները նաև ինձ և մեր ողջ թիմին են քաջալերում։ Ես հավատում եմ, որ Աստծո բոլոր զավակները, առանց բացառության, իրենց կյանքում գոնե մեկ անգամ զգացել են այս նույն շփոթմունքի ու կասկածի զգացողությունները: Կյանքի ծանր ու դաժան դժվարություններին դեմ հանդիման կանգնելն այդքան էլ դյուրին գործ չէ, և նման իրավիճակը կարող է անգամ սասանել քո հավատքը։ Սակայն Աստված կամենում է, որպեսզի իմ և քո սրտում արմատանա մի խորապես կարևոր ճշմարտություն՝ եթե դու հավատքով ընդունել ես Հիսուս Քրիստոսին որպես քո կյանքի Տեր և Փրկիչ, ապա քո ինքնությունը պետք է ձևավորվի որպես Աստծո ընտանիքի զավակ: Աստված քեզ որդեգրել է, քանի որ սիրում է քեզ և քո որդեգրման գինը Նրա Որդու կյանքի գինն է՝ Գողգոթայի խաչի չարչարանքների ու մահվան գինը։ 

Եվ եթե դու իրապես փոխել ես քո մտածելակերպը և այլևս չես շարժվում ու ապրում այս աշխարհի սկզբունքներով, այլ որոշել ես ապրել ու ընդունել Տեր Հիսուսի ուսուցանած սկզբունքներն ու արժեհամակարգը, ապա հստակ կարող ես ի լուր երևացող ու չերևացող աշխարհի հայտարարել, որ դու․

  • Աստծո զավակ ես (տե՛ս Բ Կորնթացիս 6.18 խոսքը
  • Նրա ժառանգորդն ես, ով տիեզերքն Իր ձեռքերում է պահում և նստած է հավիտենական գահի վրա (տե՛ս Հռոմեացիս 8․17 խոսքը
  • Դու հաղորդակից ես Նրա աստվածային բնույթին (տե՛ս Բ Պետրոս 1․4 խոսքը
  • Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, քանի որ դու Նրա զավակն ես, ապա անսահմանափակ մուտք ունես դեպի Նրա գահը, Նրա սեղանը և Նրա սիրտը: Դու արտոնություն ունես ամեն օր շփվելու թագավորների Թագավորի հետ, և չկա ավելի հրաշալի և հիասքանչ որևէ այլ բան, քան Նրա ներկայությունը վայելելը: Աստծո մեջ դու կգտնես կատարյալ սեր և գերբնական խաղաղություն, քանի որ դու Նրա զավակն ես:

Այսօր Աստված հրավիրում է քեզ է՛լ ավելի մոտենալու Իրեն: Ճաշակի՛ր և տե՛ս, թե որքա՜ն քաղցր է Նա: Զգա՛ Նրա անուշ բուրմունքը։ Լսի՛ր Նրա սրտի բաբախյունը։ Դու մուտք ունես դեպի Նրա սեղանը, և Նա սպասում է քեզ:

Այս ամենը հասանելի է և իրական բոլոր սրտով խոնարհ ու բնույթով հեզ հավատացյալների համար։ Աստված սիրում է նման մարդկանց ընկերակցությունը։ Եթե դու քո կյանքը նվիրել ես Նրան, ապա կարող ես մոտենալ Նրա սեղանին այնքան, որքան կփափագես: Դու Աստծո զավակ ես, և Նա միշտ պատրաստ է ընդունելու քեզ։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: