Սիրելի՛ բարեկամ, ուզու՞մ ես Աստծուն հաճելի կյանքով ապրել: Եթե այո, ապա պետք է իմանաս, որ Աստվածաշունչն ասում է, որ առանց հավատքի անհնար է հաճեցնել Աստծուն։ Եբրայեցիս 11-րդ գլուխը հաճախ անվանում են նաև հավատքի գլուխ։ Աստվածաշնչում տեղ գտած այս յուրահատուկ գլխի շուրջ խորհրդածելը զգալիորեն կուժեղացնի քո հավատքը:
Գուցե կասկածում ես քո հավատք ունենալու հարցում… Հավատո՞ւմ ես, որ Աստված գոյություն ունի: Եբրայեցիս 11.6 խոսքում կարդում ենք․ «Բայց առանց հավատի անկարելի է Աստծուն հաճո լինել, որովհետև Աստծուն մոտեցողը պետք է հավատա, որ Նա կա և իրեն փնտրողներին վարձահատույց է լինում»։
- Աստծու գոյությանը հավատալը հավատքի առաջին քայլն է։ Դա հավատ է Նրա գոյության հանդեպ և Իր Որդու՝ Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով Նրա բերած փրկության հանդեպ: Դա հավատ է մեղքերի ներման հնարավորության հանդեպ։ Դա հավատ է Աստծո շնորհի հանդեպ:
- Աստծու խոսքերին հավատալը հաջորդ քայլն է: Դա հավատն է Նրա խոստումների հանդեպ, քո կյանքի համար Նրա ունեցած կատարյալ ծրագրերի հանդեպ և քո հանդեպ Նրա անվերապահ ու անպայմանական սիրո հանդեպ: Դա հավատալն է Նրա խոսքերին մինչև դրանք իրականացած տեսնելը․․․
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստծու գոյությանը հավատացողներին Աստվածաշունչը մի զորավոր խոստում է տալիս, եթե Տիրոջ գոյությանը հավատացողները նաև սկսեն փնտրել Նրան։ Աստված խոստանում է հատուկ կերպով պարգևատրել բոլոր այն մարդկանց, ովքեր ոչ միայն հավատում են Իր գոյության փաստին, այլև անկեղծորեն փնտրում են Իրեն:
Արդեն կարդացինք, որ Նա «վարձահատույց» է լինում Իրեն փնտրողներին։ Իսկ փնտրելը նշանակում է փափագել ավելին իմանալ Աստծո մասին՝ ճանաչել Նրա բնույթը, գործերը, այն ամենն, ինչ Նա սիրում է և այն ամենն, ինչը հաճելի չէ Աստծուն։ Աստծուն փնտրել նշանակում է փափագել Նրա կամքը ճանաչել և Նրա ծրագիրը քո կյանքում բացահայտելուն։
Ես հրավիրում եմ քեզ հատկապես այսօր փնտրել Աստծուն քո ողջ էությամբ և ամբողջ սրտով (կարդա՛ Երեմիա 29.11 խոսքը)։
Աստված մեծ փափագ ունի, որ դու գտնես Իրեն…
Եթե դու հավատաս Աստծու գոյությանը և եթե հավատաս Աստծու խոսքերի ճշմարիտ լինելուն, ապա կարող ես վստահ լինել, որ Նա կպարգևատրի քեզ Իրեն անկեղծորեն փնտրելու համար: Սակայն այս հարցում քեզ հոգևոր օգնություն է անհրաժեշտ։ Աստված Ինքն է այս կարգը սահմանել։
Եթե դու չունես հոգևոր խորհրդատու կամ հոգևոր կյանքում մնացել ես առանց հոգևոր խնամքի, ապա ես պատրաստ եմ ծառայել քեզ աշխարհի որ ծայրում էլ լինես և ինչպիսի կարգավիճակում էլ լինես։ Քեզ ընդամենը պետք է փնտրել Աստծուն, իսկ ես կփորձեմ օգնել քեզ Նրան գտնելու հարցում։ Այնպես, որ կարող ես կապ հաստատել ինձ հետ։ Ինձ հետ կապ հաստատելու տվյալները գրված են մեր յուրաքանչյուր տեսանյութի բացատրական բաժնում կամ մեր եկեղեցու տարբեր խմբերում։
Իսկ հիմա հրավիրում եմ քեզ աղոթել ինձ հետ միասին այս աղոթքով․ «Տե՛ր, իմ Հա՛յր, ես խնդրում եմ Քեզ ներել ինձ իմ ոչ կայուն հավատքի համար: Այո՛, ես հավատում եմ, որ Դու կաս, և որ Դու պարգևատրում ես ինձ, որովհետև ես անկեղծորեն փնտրում եմ Քեզ իմ ամբողջ սրտով ու ողջ էությամբ: Օգնի՛ր ինձ հաղթահարել իմ անվստահությունը և հաստատի՛ր իմ հավատքը: Դու գիտես, թե որքա՜ն եմ ես ուզում ուրախացնել Քո սիրտը: Աղոթում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»:
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը