Սիրելի՛ բարեկամ, ինչպիսի զբաղվածություն էլ ունենաս, ենթադրում եմ, որ օրվա ընթացքում ընդմիջումներ ես ունենում։ Ընդմիջումը լինում է սրճելու համար, ճաշելու կամ պարզապես հանգստանալու համար։ Այսպիսի ընդմիջումները հարկավոր են, որպեսզի օգնեն քեզ կարճատև հանգիստ առնելուն, լիցքավորվելուն կամ առաջ ընթանալու մղումը վերականգնելուն։
Սակայն այսօր ուզում եմ խոսել ընդմիջման մեկ այլ տեսակի մասին, որը մենք հաճախ ենք անտեսում կամ բոլորովին մոռացության մատնում։ Դա «սիրո և հանգստի» ընդմիջումն է։ Համոզված եմ, այժմ մտածում ես ի՞նչ է իրենից ներկայացնում այդ ընդմիջումը։ Շատ լավ։ Պետք է ասեմ, որ ճիշտ այնպես, ինչպես մարմինդ կարիք ունի հանգստանալու, այդ նույն կերպ էլ հոգիդ կարիք ունի հանգստանալու, շունչ առնելու, ինչպես նաև գիտակցելու, որ դու սիրված ես և ընդունված։
Սիրո և հանգստի այս ընդմիջումը թույլ է տալիս քեզ ընդունելու Հիսուս Փրկչի սերը, որը վերացական մի սեր չէ, այլ շատ հստակ արտահայտված սեր հենց անձնապես քո հանդեպ։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, օրվա ցանկացած պահին, որտեղ էլ գտնվելիս լինես․․․
- աղոթքով խորհիր այն սիրո շուրջ, որ Տեր Հիսուսն ունի քո հանդեպ։
- Մոտեցիր Նրան և հանգրվանիր Նրա ոտքերի մոտ։
- Ընդունիր Նրա սերը և ուրախ եղիր Նրա քաղցր ներկայության մեջ։
Լսի՛ր Նրա սիրալիր ձայնը, որ ասում է քեզ. «Ինչպես Հայրն Ինձ սիրեց, այնպես էլ Ես քեզ սիրեցի. Մնա՛ Իմ սիրո մեջ․․․» (Հովհաննես 15.9)։
Այսպիսով, երբ օրվա ընթացքում մի գործից թռիչք ես կատարում մյուսին, երբ շտապում ես, որպեսզի առավելագույնը հասցնես տվյալ օրվա մեջ, մի պահ դադար առ։ Թեկուզ մի քանի րոպե։ Պատկերացրու, որ քո վազքից հոգնած հենում ես գլուխդ Նրա ուսերին։ Եվ խորասուզվի՛ր Տեր Հիսուսի սիրո մեջ։ Հանգստացի՛ր և ժպտա… Աստված տիրում է քո կյանքում։ Եվ Նա սիրում է քեզ։
Առաջարկում եմ աղոթել ինձ հետ միասին այս կարճ աղոթքով․ «Սիրելի՛ Հայր, սովորեցրու ինձ, խնդրում եմ, ժամանակ տրամադրել, որպեսզի վայելեմ Քո քաղցր ներկայությունը։ Օգնի՛ր ինձ ողջ օրվա ընթացքում զգալ Քո սերը։ Խնդրում եմ Տեր Հիսուսի անունով։ Ամե՛ն»։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը