February-24

Գլխավոր | Հրաշքներ | Ո՞ւմ խոսքերին ես ականջ դնում

Ո՞ւմ խոսքերին ես ականջ դնում

Սիրելի՛ բարեկամ, Աստված սիրում է հաղորդակցվել ձեզ հետ։ Արդյոք գիտեի՞ր այդ մասին։ Այսօր և առաջիկա օրերին ուզում եմ քեզ հետ կիսվել նրանով, թե որքան կարևոր է Աստծո ձայնի հանդեպ ուշադիր լինելը։ Եթե մենք սովորենք լսել և ուշադրությամբ լսել Նրա ձայնը, ապա ավելի լավ կճանաչենք Աստծուն, կզանազանենք Նրա կամքը և ավելի խորն ու ամբողջական կերպով կընդունենք մեր հանդեպ Նրա աննկարագրելի սերը։

Կարծում եմ ճանաչում ես առանց ոտքերի ու ձեռքերի ծնված, իսկ այժմ աշխարհահռչակ ավետարանիչ դարձած Նիք Վույչիչին։ Իր ավետարանչական բազմամարդ միջոցառումներից մեկի ժամանակ, նա հավաքված բազմությանն ուղղեց այս խոսքերը. «Եթե դու մեկն ես, ով Տեր Հիսուսին դեռ չի դարձրել իր կյանքի Տերն ու Փրկիչը, որովհետեւ կարծում է, թե Աստված է աշխարհի ողջ ցավի ու տառապանքի պատճառը, ապա առաջարկում եմ նայել Աստվածաշնչին, որտեղ նկարագրվում է Ադամի ու Եվայի կյանքն Աստծո ներկայության մեջ։ Նրանց կյանքում չկար ոչ մի ցավ ու ոչ մի տառապանք․․․, քանի դեռ նրանք մեղք չէին գործել։ Չկար ցավ, չկար հիվանդություն, չկար տկարություն, չկար հիասթափություն, չկար հոգնածություն, վախ ու տագնապներ, չկար կորուստ ու մահ։ Չկար ոչ մի վատ բան։ Անգամ մոծակի խայթոց չկար։ Բայց գիտեք՝ ի՞նչ եղավ հետո։ Ամեն բան փոխվեց, երբ օձը՝ ստախոս սատանան, մուտք գործեց մարդու կյանք։ Եվ երբ նա եկավ, փոխվեց ամեն բան»։ 

Գուցե դու քո ներսում ունես այս հարցը. «Եթե Աստված իսկապես բարի է, ապա ինչո՞ւ թույլ տվեց, որ սատանան մոտենա ու գայթակղի մարդուն»։

Այս հարցի պատասխանը պարզ է դառնում, եթե մենք հասկանանք, որ սերը առանց ազատ կամքի սեր չէ։  Աստված ստեղծեց մեզ սիրելու ունակությամբ։ Մեր ստեղծման նպատակը հենց Աստծուն ու միմյանց սիրելն և սեր ընդունելն է։ Իսկ սերն առանց ազատ կամքի չի կարող գոյություն ունենալ։ Ադամն ու Եվան լսում էին Աստծո ձայնը։ Եվ որպես հակակշիռ լսեցին նաև օձի ձայնը։ Նրանք ազատ էին իրենց կամքի մեջ և հենց ազատ կամքի արդյունքում ընտրեցին, թե ում ձայնին հնազանդվել։
 

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, հենց այս նույն սկզբունքը գործում է նաև իմ և քո պարագայում։ Դու լսում ես Աստծո Խոսքը Աստվածաշունչ ընթերցելիս կամ հենց «Քո հրաշքն ամեն օր» քաջալերական ուղերձներիի միջոցով։ Սակայն նաև լսում ես շատ այլ ձայներ՝ քո շրջապատի մարդկանց կամ հասարակության կարծիքի ձայնը, լրատվության ձայնը, քո մարմնի ու ես-ի ցանկությունների ձայնը և այլն։ Եվ Աստված ինձ ու քեզ ազատ կամք է պարգևել։ Մե՛նք ենք ընտրում, թե ո՞ւմ ձայնին ուշադրություն դարձնենք և ո՞ւմ խոսքերին հնազանդվենք։ Դո՛ւ ես ընտրում, թե ո՞ր ճանապարհն ես ընտրում քո կյանքի հետագա ընթացքի համար:

Աստված քեզ հնարավորություն է տալիս հավատալու Իր Խոսքին, որ․․․

  • դու Աստծո զավակ ես,
  • դու արժեքավոր մեկն ես Նրա համար,
  • Նա կատարյալ բարի ծրագիր ունի քեզ համար, 
  • Նա քեզ համար լավագույնն է ուզում։             

Նա Իր քայլն արել է։ Նա Իր սերն ապացուցել է՝ հանուն ինձ և քեզ Իր Որդուն զոհելով Գողգոթայի խաչի վրա։ Ինչպես ընդունված է ասել՝ հիմա գնդակը քո դաշտում է։ Դու պետք է ընտրես, թե.․․ 

  • ո՞ւմ ձայնին ես որոշում կայացնում ականջ դնել,
  • ո՞ր ճանապարհով ես առաջ գնալու, 
  • ի՞նչ որոշում ես պատրաստվում ընդունել։

Ես քեզ կոչ եմ անում, խրախուսում եմ և քաջալերում, որպեսզի ընտրես Տեր Աստծո ձայնը լսելը, Նրան հնազանդվելն ու քո կյանքը Նրա նախանշած ճանապարհով տանելը։ 

Ե՛կ աղոթենք միասին այս աղոթքով․ «Տե՛ր, սովորեցրու ինձ ճիշտ որոշումներ կայացնել և իմ ազատ կամքը դարձնել Քո հանդեպ սիրո ապացույց։ Ես ուզում եմ ճիշտ ընտրություն կատարել։ Եվ հենց այդ պատճառով որոշում եմ կայացնում իմ կյանքում ականջալուր լինել Քո ձայնին։ Խնդրում եմ՝ օգնիր ինձ անտեսել ու մերժել այն բոլոր ձայները, որոնք Քեզանից չեն գալիս և հակառակ են Քեզ ու Քո սիրուն։ Սովորեցրու ինձ զգուշորեն ու ուշադիր լսել Քո ամեն խոսքը և Քո Հոգու առաջնորդությունը։ Աղոթում ու խնդրում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամեն»։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: