February-21

Գլխավոր | Հրաշքներ | Նրա սերը կատարյալ է

Նրա սերը կատարյալ է

Սիրելի՛ բարեկամ, իմ և քո հանդեպ Տեր Աստծո սերը կատարյալ է։ Սա նշանակում է, որ ոչինչ պետք չէ ավելացնել այն ավելի լավը, ավելի խորը կամ ավելի քաղցր դարձնելու համար։ Այն կատարելապես բավարարում է իմ և քո սրտի կարիքները։

«Թեև լեռները գնան, բլուրները վերցվեն, Իմ գթությունը քեզանից չի հեռանա, Իմ խաղաղության ուխտը չի խախտվի»,- ասում է քեզ գթացող Տերը» (‭‭Եսայիա‬ ‭54․10‬‬):

  • Այդ սերը նման է հորդառատ անձրևի, որը թափվում է չոր հողի վրա։
  • Այդ սերը նման է մեղմ ու թարմացնող քամու, որը զովացնում է քեզ ամառվա տապին։
  • Այդ գորովը, որ Նա տածում է քո հանդեպ բոցավառ ու ջերմացնող կրակի նման է ցրտաշունչ ձմռան սառնության մեջ։

Աստված սիրում է քեզ։ Եթե միայն ուշադիր լինես ու փորձես տեսնել կամ լսել… Աստծո սերն ամենուր է քո շրջապատում։ Ամեն առավոտ Նա քեզ սիրո նամակ է գրում։ Նա արևի առաջին ճառագայթներով լուսավորում ու ջերմացնում է քո սրտի հողը։

Ես ուզում եմ, որ այսօր կտրվես քո հոգսերից, մի կողմ դնես բոլոր անհանգստություններդ և ընդունես այն սերը, որն Աստված ունի քո հանդեպ։ Այսօր աղոթում եմ քեզ համար, որ հավատաս, որ Աստված սիրում է քեզ հե՛նց այնպիսին, ինչպիսին դու կաս։ Եվ այնքա՜ն է սիրում, որ ուզում է վերցնել քեզ Իր ձեռքերի մեջ և քեզ դարձնել այնպիսին, ինչպիսին Ինքն է կամենում, որ լինես։ Հավատա՛, որ Տեր Աստծո սերը քո հանդեպ անսահման է։ Ամուր բռնի՛ր այս հզոր ճշմարտությունը, որպեսզի աստվածային սերը կոտրի քո կյանքի մեղքի ու անիրավության շղթաները, չորացնի տրտմության արցունքներդ և բժշկի սիրտդ ամեն դառնությունից ու վիրավորանքներից։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: