January 5

Գլխավոր | Հրաշքներ | Երբ մարդը ծնկի է գալիս Տիրոջ առջև․․․

Երբ մարդը ծնկի է գալիս Տիրոջ առջև․․․

Սիրելի՛ բարեկամ, իսկ ծանո՞թ ես սուրբծննդյան այս հանրահայտ երգի բառերին․

Օ՜, սուրբ գիշեր,

Աստղը պայծառ շողում է,

Հիսուս մանկան եղած տեղի վրա:

«Փառք ի բարձունս» հրեշտակները երգում են ,

Քանզի ծնվեց մեզ Փրկիչն աշխարհի:

«Ծագող Արևը» այցելեց մարդկության,

Երկիր իջավ «Խաղաղության Իշխանն»:

Օ՜ Լսեցե՜ք երգը անթիվ զորքերի:

Ծնվե՜ց, ծնվե՜ց Լույսն աշխարհի, 

Ի՜նչ սուրբ գիշեր։

Սուրբ Ծնունդը տարվա այն ժամանակահատվածն է, որից մարդիկ մեծ ակնկալիքներ են ունենում, իսկ երբեմն էլ մեծ հիասթափություններ ապրում կյանքի տարբեր դժվարությունների պատճառով…

Ուզում եմ այսօր քաջալերել քեզ և վստահեցնել, որ անկախ քո իրավիճակից, սգի ու տխրության հոգեվիճակներից, Տեր Հիսուսը հասկանում է քեզ: Նրա միջոցով դու կարող ես վերագտնել ուրախությունդ ու լցվել իրական հույսի ակնկալիքով։ 

Սուրբ Ծնունդը ազատագրման տոն է… Ակնկալիր, որ Աստված կգործի քո կյանքում: Ծնկի արի Նրա առջև, պատմիր Նրան քո տրտմության, քո հիասթափության, քո ուժասպառության և քո հուսահատության պատճառների մասին… և թույլ տուր, որպեսզի Նա մխիթարի քեզ, խաղաղեցնի, խորհուրդներ տա, Իր սիրով ջերմացնի քո սիրտը և Նա իրապես կզարմացնի քեզ Իր միջամտությամբ՝ քո կյանքի մեջ:

«Որովհետև մեզ մի մանուկ ծնվեց, մեզ մի Որդի տրվեց, և իշխանությունն Իր ուսերի վրա կլինի, և կկոչվի Սքանչելի Խորհրդական, Հզոր Աստված, Հավիտենականության Հայր և Խաղաղության Իշխան» (Եսայիա 9․6

Ինչպիսին էլ որ լինի սուրբծննդյան այս օրերին քո իրավիճակը, մի՛ մոռացիր, որ եթե դու հավատում ես Աստծուն ու Նրա Խոսքին, եթե Քրիստոսին ընդունել ես քո կյանքի Տեր ու Փրկիչ, ապա կյանքիդ պատմությունն արդեն գրված է հնարավոր լավագույն կերպով՝ դու Աստծո զավակն ես, դու լցված ես Նրա Հոգով և ունես Տեր Հիսուսին՝ որպես քո կյանքի լավագույն բարեկամի:

Իմ աղոթքները քեզ համար են Սուրբծննդյան այս տոնական օրերին: Թեև գուցե անձամբ չեմ ճանաչում քեզ, բայց աղոթում եմ, որպեսզի քո կյանքում գտնես իրական ուրախության ու խաղաղության աղբյուրը, որը ոչ թե բխում է քո կյանքի իրավիճակներից, այլ՝ քո հոգեվիճակից։

Խնդրում եմ Տեր Աստծուն, որպեսզի լուսավորի քո հոգևոր աչքերը և տեսնես, որ քո ամեն իրավիճակների մեջ Տեր Հիսուսը քո կողքին է… Նա Էմմանուելն է, Աստված քեզ հետ: Մաղթում եմ քեզ Սուրբծննդյան գեղեցիկ երեկո և հանդիպում՝ պարուրված Տեր Հիսուսի քաղցր ու մխիթարող ներկայությամբ:

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, մաղթում եմ քեզ օրհնված ընթացք, որն ավելին կլինի քո բոլոր ակնկալիքներից ու բոլոր պատկերացումներից։ 

Հ․Գ․ Հրավիրում եմ քեզ միանալ «Օ՜, սուրբ գիշեր» անունը կրող այս հրաշալի երգի փառաբանությանը, որը կարող ես լսել հետևյալ հղման միջոցով՝
https://youtu.be/DEYQ15Z0a2o

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: