December-18

Գլխավոր | Հրաշքներ | Չհեռացնե՛ս տեսիլքը աչքերիդ առջևից…? (Սովորություն #1)

Չհեռացնե՛ս տեսիլքը աչքերիդ առջևից…? (Սովորություն #1)

Սիրելի՛ բարեկամ, սիրով ու ոգևորությամբ ուզում եմ տեղեկացնել քեզ, որ մենք այսօր ուղերձների նոր շարք ենք սկսում, որը կրում է «Սովորություններ, որոնք կփոխակերպեն քո կյանքը․․․» անվանումը։ Մենք բոլորս ունենք բաներ, որոնք առաջինն ենք անում առավոտյան։ Հենց դրանցով ենք մենք սկսում մեր օրը։ Առաջիկա յոթ օրերի ընթացքում խոսելու ենք յուրաքանչյուր օրվա մեջ մեր առաջին պահերի, առաջին գործողությունների և առաջին մտքերի վերաբերյալ։   

Շուտով մենք նոր տարի ենք մուտք գործելու։ Տարվա առաջին օրը մի փոքր նման է դպրոցի առաջին օրվան, երբ բոլորը ոգևորված են, պատրաստ կատարելու ուսուցչի բոլոր հանձնարարությունները։ Բոլորն ասում են, որ այս տարվա մեջ այլ կերպ է լինելու։ Որոշելու ենք անել սա և սա․․․ Հոգևոր կամ ոչ հոգևոր խոստումները սկսում են կուտակվել մարդու կյանքում, ինչպես տոնածառի տակ դրված փաթեթավորված նվերները։ Մենք կարող ենք որոշել մարզվել շաբաթը 3 անգամ, կամ ավելի առողջ սնվել, ազատվել որևէ կախվածությունից, փոխել վերաբերմունքը ինչ-որ երևույթի նկատմամբ և այլն։

Բայց, քանի որ իսկապես միշտ կա մի «բայց», ուզում եմ նշել, որ որոշումներ կայացնելը լավ է, բայց դրանք իրականացնելը միշտ ավելի լավ է ու շատ ավելի կարևոր ?։ Իրականում, կարո՞ղ եք պատկերացնել, որ մարդկանց 80%-ը դադարում է իրականացնել ամեն բան նորովի սկսելու կամ ինչ-որ փոփոխություն անելու ամանորյա որոշումները դրանք ընդունելուց ընդամենը երկու շաբաթ անց։

Ահա՛ թե ինչու են սովորույթներն ավելի ազդեցիկ և տևական, քան նման որոշումները։ Դրանք ձևավորում են վարքագիծ՝ առօրյա գործողությունների մոդել, որով էլ որոշվում է, թե ինչպես է ընթանալու մեր կյանքը։  

Այսպիսով, ճիշտ սովորույթներ ձևավորելը հնարավոր է դարձնում ճիշտ որոշումների իրականացումը։ Օրինակ՝ ես անձնական լավ սովորույթ եմ դարձրել ամեն առավոտ շարունակաբար ուղերձներ պատրաստելը «Քո հրաշքն՝ ամեն օր»-ի ընթերցողների համար, որովհետև դա շատ կարևոր նախաձեռնություն է և Աստծո Արքայության համար դրական ազդեցություն է ունենում։ Արդեն բավական ժամանակ է, որ ամեն առավոտ ես այս ամենօրյա քաջալերական նամակներն եմ ուղարկում քեզ նման հրաշալի մարդկանց, բնականաբար, նաև իմ մի շարք հավատարիմ օգնականների նվիրյալ ծառայության շնորհիվ (որոնց, օգտվելով առիթից իմ սրտանց շնորհակալությունն եմ հայտնում և փոխանցում հովվական օրհնություններս)։

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, հենց քե՛զ նման ունկնդիրների կյանքում առկա մեր ամենօրյա ուղերձների դրական ազդեցությունն է, որ ինձ խրախուսում է շարունակել այս հրաշալի նախաձեռնությունը։ Ձեր արձագանքն ու վկայություններն են ինձ օգնում յուրաքանչյուր նոր օրվա համար ուղերձներ ու նյութեր գտնել և մտածել, թե ի՛նչը առավել օգտակար կլինի ձեզ համար։ Բայց, նախևառաջ, իմ աչքերի առջև փոխակերպված կյանքերի տեսիլքն է․ «Տերն ինձ պատասխան տվեց և ասաց. «Գրի՛ր տեսիլքը և որոշակի նշանակի՛ր տախտակների վրա, որպեսզի այն կարդացողը սահուն կարդա»։ (Ամբակում 2:2)

Այսպիսով, մեր յոթօրյա շարքի առաջին հաղթանակը կլինի տեսիլքը մեր աչքերի առջև ունենալու սովորությունը զարգացնելը։ Սովորություն #1․ «Չհեռացնե՛ս տեսիլքը աչքերիդ առջևից»։

Նոր փոփոխություններ բերող որոշումներ ընդունելը կարևոր է։ Սակայն առաջարկում եմ գրի առնել որոշումներդ ու պարբերաբար վերհիշել դրանք։ Ես իսկապես սրտանց ուզում եմ, որ քո կյանքը հաջողվի՝ իբրև քրիստոնյա, որովհետև ինչ-որ առումով մենք, որպես Քրիստոսի Մարմին, միասին ենք անցնում այս ճանապարհը։ Ես շատ եմ ուզում, որպեսզի դու հաջողվես ու քո կյանքը լեցուն լինի հաղթանակներով։ 

Այո՛, նոր տարին մոտ է։ Գրի՛ր որոշումներդ ու պահի՛ր դրանք աչքերիդ առջև ոչ միայն նոր սկսվող տարվա առաջին շաբաթների, այլև ողջ տարվա ընթացքում։ Մաղթում եմ, որ առանձնահատուկ տարի ունենաս՝ Ամենակարող Աստծո պաշտպանությամբ և սիրով պարուրված։ Թո՛ղ Տեր Աստված առատորեն օրհնի՛ քեզ նորանոր հաղթանակներով շատ ավելի, քան քո երազանքներն են ու սպասելիքները Նրանից։ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: