Սիրելի բարեկա՛մ, մենք շարունակում ենք Դու կարո՛ղ ես վայելել հաղթանակի բերկրանքը շարքը։
«Մի՛ վախեցիր, որովհետև Ես քեզ հետ եմ, մի՛ զարհուրիր, որովհետև Ես քո Աստվածն եմ։ Ես քեզ կզորացնեմ և կօգնեմ քեզ, նաև քեզ նեցուկ կլինեմ Իմ արդար աջով» (Եսայիա 41․10)։
Աստվածաշնչյան իմ ամենասիրելի հատվածներից մեկը Սաղմոս 121-ում է գրված.
«Ես բարձրացնում եմ իմ աչքերը դեպի սարերը. որտեղի՞ց պիտի գա իմ օգնությունը։ Իմ օգնությունը Տիրոջից է, որ արարեց երկինքն ու երկիրը» (Սաղմոս 121․1-2)։
Ինչո՞ւ մենք պետք է բարձրացնենք մեր աչքերը դեպի սարերը։
Երբ տոնակատարությունների համար հրեաներն Երուսաղեմ էին գնում, նրանք պետք է սաղմոսներ երգեին ու փառաբանեին Աստծուն։ Մինչ նրանք զառիվերով Աստծո տաճար էին բարձրանում ՝ աստիճանաբար մեծանում էին նրանց ակնկալիքները։ Նրանք գիտեին, որ ինչ-որ յուրահատուկ բան է տեղի ունենալու իրենց և իրենց Աստծո միջև։ Գիտեին, որ իրենց մեղքերը ներվելու էին։
Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, քո պարագայում նույնպես այդպես է։ Զարգացրու քո ակնկալիքները։ Աստված պատրա՛ստ է ներելու քեզ, օգնելու և օրհնելու։
Ինձ և քեզ համար այսպիսի խոստում կա Աստվածաշնչում. «Թեև լեռները գնան, բլուրները վերցվեն, Իմ գթությունը քեզանից չի հեռանա, Իմ խաղաղության ուխտը չի խախտվի»,- ասում է քեզ գթացող Տերը» (Եսայիա 54․10)։
Այո՛, Աստված կատարելու է այն ամենը, ինչ խոստացել է քեզ, եթե միայն նվիրվես Նրան քո ամբողջ սրտով։
Քո կյանքում դու կարող ես բազմաթիվ լեռների բախվել։ Եվ մինչ քայլ առ քայլ բարձրանում ես, որպեսզի հաղթահարես դրանք, միշտ հիշի՛ր, թե որքա՜ն բարի է Աստված գտնվել քո հանդեպ և համոզվա՛ծ եղիր, որ Նա միշտ բարի է լինելու։ Քո օգնությունը մեր բարի Աստծուց է։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը