November 15

Գլխավոր | Հրաշքներ | Հոգսերդ Տեր Աստծուն հանձնելու ուղին։

Հոգսերդ Տեր Աստծուն հանձնելու ուղին։

Սիրելի բարեկա՛մ, երբևէ զգացել ես, որ մտահոգություններդ այնպես են կառչել քեզ ու առօրյա կյանքի ճնշումներից այնպես ես ընկճվել, որ հասնելով մի կետի ինքդ քեզ ասում ես՝ այս ամենից ես երբեք գլուխ չեմ հանի։ Սակայն Աստծուն ուղղված քո փառաբանությունը կարո՛ղ է կործանել քեզ խեղդող այս բոլոր շղթաները՝ թույլ տալով քեզ ազատ շնչել, որովհետեւ այս դեպքում քո ուշադրությունը կենտրոնանում է Տիրոջ վրա, այլ ոչ թե այն ամենի, ինչը ճնշում է քեզ։ 

Աստծուն փառաբանելն օգնում է, որպեսզի քո հոգսերից հայացքդ բարձրացնես դեպի Տերը։ Երբ դավանում ես, թե որքան մեծ է Տերը, ապա դավանում ես նաև, թե որքան փոքր են քո հոգսերը՝ համեմատած Աստծո մեծության հետ։ Փառաբանությունը քեզ ուժ է հաղորդում ամեն բան Աստծուն հանձնելու և Նրա վրա կենտրոնանալու համար։ Քո սիրտն այլևս ծանրաբեռնված չէ, այլ ազատ է քեզ ճնշող բոլոր բեռներից։ 

Փառաբանության ժամանակ մեզ փոխանցվող հենց այս ներքին ազատության համար է Տեր Հիսուսը յուրաքանչյուրիս հրավիրում երկրպագելու Աստծուն։ Աստվածաշնչում կարդում ենք հենց հետևյալ խոսքերը. «Նրանց շրթունքների վրա պտուղն ստեղծող Տերը այսպես է ասում. Խաղաղություն, խաղաղություն թող լինի հեռավորներին ու մերձավորներին,- ասում է Տերը,- ու Ես բժշկելու եմ նրան» ‭‭(Եսայիա‬ ‭57․19‬

Այսպիսով, փառաբանությունը միայն այն մարդկանց համար չէ, «ում մոտ ամեն բան լավ է»։ Ինչպիսի վիճակում էլ գտնվի քո սիրտը, և անկախ նրանից, թե ինչի միջով ես անցնում հիմա, հրավիրում եմ քեզ բոլոր հոգսերդ հանձնելու Աստծուն, եթե անգամ այսօր Տիրոջը փառաբանելու ոչ մի մղում չունես քո ներսում։ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: