Աստվածաշունչն ասում է․ «Ոչնչի համար մի՛ մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ՝ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի» (Փիլիպեցիս 4․6-7)։
Սիրելի բարեկամ, պատահե՞լ է, որ ունենաս որոշ մտահոգություններ և մտածես, թե դրանք դուրս են Աստծո ազդեցության շրջանակից։ Այլ կերպ ասած, Աստված չի կարող փոխել մեր կյանքի իրավիճակները։ Մենք թյուրիմացաբար սահմանափակում ենք Ամենակարող Աստծո իշխանությունը՝ կարծելով կամ գործելով այնպես, ասես Տեր Աստված առանձնահատուկ ոլորտների հարցում ունի գործելու լիազորություն, բայց մնացած ոլորտներում չի կամենում միջամտել և օգնել մեզ։
Օրինակ՝ գուցե այսպես ես մտածում․
- Իհարկե, Աստված ամենակարող է, բայց ինչո՞ւ պետք է Նա ուշադրություն դարձնի իմ մեքենայի հնամաշ լինելուն։
- Ինչպե՞ս կարող եմ Աստծուն խնդրել, որ Նա միջամտի և հարթի աշխատակիցներիս հետ ունեցած խնդիրներս։
- Իմ փոքր, առօրյա հոգսերն անկարևոր են Նրա համար․․․
Այժմ պատկերացրու, որ ապրում ես մի մեծ տան մեջ, որը վերանորոգման կարիք ունի։ Սակայն երբ մասնագետը գալիս է, որոշ սենյակներ փակում ես և ցույց չես տալիս նրան։ Վերանորոգումը թերի կլինի․․․ քանի որ նույնիսկ փոքր սենյակներն են կարևոր։ Քո տունն ամբողջական վերանորգման կարիք ունի․․․
Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, հիշի՛ր, որ եթե խնդիրներդ հանձնես Աստծուն, ապա քո կյանքում կիրականանա այս ճշմարտությունը՝ «․․․ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչված են նրա կամքով» (Հռոմեացիս 8:28)։
Իսահակ Նյուտոնն ասել է․ «Ինչպես կույր մարդը չի կարող պատկերացնել գույները, այնպես էլ մենք՝ մարդիկս, չենք պատկերացնում, թե ինչպես է Ամենագետ ու Ամենազոր Տերն ընկալում մեզ պատահած ամեն ինչը»։ Ես պարզապես կարող եմ խորհուրդ տալ և քաջալերել քեզ, որ ամեն ինչ հանձնես Աստծուն, քանի որ Նա հոգ է տանում քո կյանքի համար՝ ներառյալ քեզ վերաբերվող ամեն մի մանրուքի։
Հրավիրում եմ քեզ աղոթելու միասին այս աղոթքով․ «Երկնային Հա՛յր, ես գիտեմ, որ Դու ամենակարող ես, և որ Քեզ համար չկա անհնարին որևէ բան։ Գիտեմ նաև, որ Դու ինձնից շատ ավելի լավ ես տեսնում իրավիճակները․․․ Նույնիսկ երբ ես չեմ հասկանում, թե ի՛նչ ես Դու անում կամ ինչո՞ւ ես թույլ տալիս այս կամ այն բանը, որը տեղի է ունենում իմ կյանքում, այնուամենայնիվ, ես այսօր որոշում եմ վստահել Քեզ։ Այսօր ևս ձեռքս Քեզ եմ պարզում, որովհետև ուզում եմ քայլել Քեզ հետ։ Օգնի՛ր ինձ, Տե՛ր, ընդունելու այն ամենն, ինչը չեմ կարող փոխել։ Ես ուզում եմ Քեզ հանձնել իմ բոլոր հոգսերը։ Դո՛ւ ես իմ հույսի ու սպասելիքների աղբյուրը։ Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամե՛ն»։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը