July-16-1

Գլխավոր | Հրաշքներ | Արդյոք այդպես էլ շարունակելո՞ւ ես թույլ տալ, որ քո փոխարեն վախը որոշումներ կայացնի․․․

Արդյոք այդպես էլ շարունակելո՞ւ ես թույլ տալ, որ քո փոխարեն վախը որոշումներ կայացնի․․․

Վստահ եմ դու լսել ես այս արտահայտությունը «բարկությունը վատ խորհրդատու է»։ Իսկ գիտե՞ս, որ նույնը վերաբերում է նաև վախին։ 

Մատթևոսի ավետարանի 25.14-30 հատվածում կարդում ենք Տեր Հիսուսի առակներից մեկը, որտեղ Նա պատմում է մի մարդու մասին, ով  հեռավոր երկիր ճանապարհորդելուց առաջ իր տնտեսությունը վստահեց իր ծառաներին։
Վերադառնալով՝ նա տեսավ, որ իր բոլոր ծառաները, բացի մեկից, առևտրի միջոցով շահել են ավելի շատ դրամական միջոցներ, քան որ տրվել էր նրանց իր մեկնելուց առաջ։ Այդ մեկ ծառայի խոսքերը հետևյալն էին. «Եվ վախենալով գնացի, քո քանքարը հողի մեջ թաքցրի․․․» (‭‭Մատթեոս‬ ‭25.25‬):

Այս ծառան համարվեց ծույլ ու չար և դուրս գցվեց դրսի խավարը։

Առակի մեջ այս ծառայի որոշումն ուղիղ կապ ուներ նրա ունեցած վախերի հետ։ Երբ մենք վախից դրդված ենք գործում, սխալ և, երբեմն նաև, մեծ աղետների հանգեցնող որոշումներ ենք կայացնում։ Մենք չենք աղոթում և չենք վերլուծում, այլ վախն է մեզ թելադրում՝ ինչ անել։ Վախն է դառնում մեր որոշումների աղբյուրը՝ այն իրողությունը, որոնք ձևավորում են մեր որոշումներն ու վարքագիծը։

Սիրելի բարեկամ, ես հավատում եմ, որ որպես Աստծո զավակ, էական է, որ դու քո պահվածքը երբե՛ք վախի ազդեցության ներքո չկազմավորես։ Մինչ որոշում կայացնելդ, ժամանակ տրամադրիր փնտրիր Աստծուն։ Պատմի՛ր Նրան քո վախերի մասին և խնդրիր Նրա առաջնորդությունը։ Խնդրի՛ր Տիրոջը, որ հստակ ցույց տա քեզ, թե ինչպես վարվել և ինչպիսի որոշում կայացնել։ 

Ես սա հաճախակի եմ կրկնում՝ ճիշտ որոշումները միշտ էլ Աստծուց են բխում։ Դրանք որոշումներ են, որոնց հիմքում ընկած է ըստ Աստծո կատարյալ կամքի և ըստ Նրա ճշմարիտ սկզբունքների ապրելու որոշումը։ Ես քաջալերում եմ քեզ այսօրվանից չկայացնել այնպիսի որոշումներ, որոնք հիմնված կլինեն քո նախկին վախերի վրա։ Այլ հորդորում եմ քեզ բռնել Տիրոջդ ձեռքից և խիզախորեն գնալ հենց այն ուղղությամբ, որով Նա քեզ կառաջնորդի։ 

Թող Աստծո առատ հայտնություններով լցվես և Տիրոջից զորություն ընդունես՝ լսելով իմ այս ուսուցումը, որը հենց վախերից ազատագրվելու մասին է՝

Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, եղի՛ր ուժեղ և համարձակ։ Մի՛ վախեցիր։ Եթե դու որոշում ես կայացրել ապրելու Աստծո համար, ապա դու Նրա աշակերտն ես և Տեր Հիսուսը խոստացել է, որ քեզ հետ է լինելու ամեն օր մինչև աշխարհի վերջը։ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: