June 23

Գլխավոր | Հրաշքներ | Բախվել ես քարքարոտ ճանապարհի՞։

Բախվել ես քարքարոտ ճանապարհի՞։

Քրիստոնյայի կյանքը հաճախ համեմատում են մի ճանապարհի հետ, որով մենք անցնում ենք այնքան ժամանակ, մինչև հասնենք վերջնական նպատակակետին՝ Երկինք: Այդ ճանապարհը, որով անցնում ենք, երբեմն բոլոր այլ ճանապարհներից ամենաքաղցրն ու ամենահաճելին է մեզ համար։ Բայց լինում են իրավիճակներ, երբ մեր գլխավերևում սև ու մութ ամպեր են հավաքվում և ճանապարհը դառնում է վտանգավոր ու դժվարին։

Սիրելի բարեկամ, ահա այն խոստումը, որ Աստված այսօր տալիս է քեզ. «Եվ Նրան, որ կարող է անարատ պահել ձեզ․․․» (Հուդա 1:24):

Այո՛, Տեր Հիսուսը կարող է քեզ պահել այն ճանապարհի վրա սայթաքելուց, որը երբեմն դառնում է քարքարոտ և վտանգավոր։ Արդյո՞ք նման ընթացքով է անցնում նաև քո քրիստոնեական ուղին։ Բախվել ես դժվարությունների՞։ Անելանելի իրավիճակո՞ւմ ես։ Քո հանդեպ որոշ մարդկանց թշնամանքը խանգարում է հանգիստ ու խաղաղ քրիստոնեական ընթացքի մեջ և մղում է սայթաքելո՞ւ։ Ուսերիդ բեռնե՞րն են ծանրացել։

Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, միշտ հիշի՛ր, որ Տեր Հիսուսը՝ քո Փրկիչը, քայլում է քո կողքով և ամուր բռնել է ձեռքիցդ, որ չսայթաքես։ Նա արդարության Արեգակն է՝ Լույսը, որ զորացնում և պաշտպանում է քեզ։ Դու շուտով կտեսնես, թե ինչպես է Արեգակը կրկին փայլում ու լուսավորում ճանապարհդ։ Քաջացի՛ր և զորացիր։ Մնա ամուր և սպասիր Տիրոջ օգնությանը։

Կուզե՞ս միասին շնորհակալություն հայտնենք Տեր Հիսուսին:

«Տե՛ր, ինչպե՞ս շնորհակալություն հայտնեմ Քեզ Քո արած բոլոր բարիքների և օգնությունների համար։ Խոսքերս տկար են և անկարող փոխանցելու այն ամենն, ինչ ունեմ իմ սրտում Քո հանդեպ։ Շնորհակալ եմ, որ ամեն օր ամուր բռնում ես ձեռքս և պահում ես ինձ սայթաքելուց: Շնորհակալ եմ Քո Հոգու համար, Ով ուղղորդում է, ուսուցանում և օգնում է ինձ ամեն օր իմ գործերով ավելի ու ավելի նմանվել Քեզ։ Թող օրհնյալ լինի Քո սուրբ ու պատվական անունը, իմ Տե՛ր, իմ Հիսո՛ւս, իմ Փրկի՛չ: Աղոթում եմ Քո սքանչելի անունով։ Ամեն»:

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: