June 15

Գլխավոր | Հրաշքներ | Քո ամենաթանկ գանձը

Քո ամենաթանկ գանձը

Սիրելի բարեկամ, գիտե՞ս, թե որն է քո ամենամեծ գանձը․․․, ամենաթանկը, որ ունես այս Երկրի վրա: Եվ, իհարկե, դա քո հեռախոսը չէ և ոչ էլ մեքենան կամ զարդերը: Քո ամենաթանկ գանձը քո հավատքն է:

Իր կյանքի մայրամուտին Պողոս առաքյալը գրեց, որ ի վիճակի եղավ իր ամբողջ կյանքի ամենակարևոր նպատակն իրականացնել՝ պահելով հավատքը (տե՛ս Բ Տիմոթեոս 4.7 խոսքը): 

Այո՛, Պողոս առաքյալն իր ամբողջ քրիստոնեական կյանքը անցկացրեց՝ ամենաթանկ գանձը, իր հավատը պահելով։ Հենց այս նույն օրինակով, անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում այսօր քո կյանքում, թո՛ղ քո ամենազորեղ ջանքերդ ուղղված լինեն հավատքդ պահելու կարևորագույն գործին:

  • Եթե այսօր անցնում ես հիասթափությունների շարանով, պահի՛ր հավատքդ:
  • Եթե քո կյանք են այցելել կասկածներն ու չպատասխանված հարցերը, պահի՛ր հավատքդ:
  • Վախերի ու անհանգստությունների շրջա՞ն ես ապրում, պահի՛ր հավատքդ:
  • Ինչ էլ որ ասեն քեզ քո զգացմունքներն ու զգացողություններն, պահի՛ր հավատքդ՝ քո ամենամեծ գանձը:

Աստվածաշունչը ասում է․ «Մենք ունենք այս որոշակի հույսը, որը մեզ համար հաստատուն և անշարժ խարիսխ է՝  մեր հոգիները պահելով հենց առ Աստված ։ Հույսի մեր խարիսխը ամրացված է ողորմության աթոռին, որը գտնվում է Երկնային Թագավորության մեջ վարագույրից այն կողմ» (Եբրայեցիներ 6:19)

Երբ բախվում ենք կյանքի աղետներին,որ հնարավոր են այս ժամանակավոր կյանքում և չարիքով լեցուն այս խավար աշխարհում, պետք է միշտ հիշենք, որ մեր հավատքն է այն միակ իրական արժեքը, միակ հավիտենականը, որը մեզ հետ միասին անցնելու է այն երանելի կյանքի մեջ, որին սպասում ենք Աստծո Խոսքի հանդեպ անսասան հավատքով։

Փայփայի՛ր այն ամենաթանկ գանձի պես, հոգ տար քո հավատքի աճի ու զորացման մասին, սնուցի՛ր այն ճշմրտությունով և ամրացրու այն հոգևոր հաղթանակների փորձառությունով: Հավատքը քո զորեղ և անկոտրում խարիսխն է այստեղ՝ այս երկրի վրա, այս ժամանակավոր կյանքի մեր պանդխտության օրերում:

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: