June 1

Գլխավոր | Հրաշքներ | Կյանքիդ ընթացքը փակուղի՞ է մտել․․․

Կյանքիդ ընթացքը փակուղի՞ է մտել․․․

Տեր Հիսուսին իմ ծառայության կարևոր բաժիններից մեկը ծանր վիճակներում հայտնված մարդկանց հոգևոր խորհրդատվությամբ օգնելն է։ Հուսահատության մեջ հայտնված այս հրաշալի մարդկանց հետ զրուցելիս հաճախ եմ հանդիպում նման արհայտությունների․ «Ես զգում եմ, որ առաջ չեմ գնում», «Իմ ամենամեծ դժվարությունն իմ անձնական կյանքում տեղում դոփելն է», «Ես գիտեմ, որ հոգևոր կյանքում այլևս չեմ աճում», «Աղոթեք ինձ համար․․․ ես ուզում եմ Աստծո հետ ունենալ այնպիսի հարաբերություններ, ինչպես նախկինում ունեի», «Կարծես թե իմ ծրագրերը մշտապես փակուղի են մտնում, և ես պարզապես ուզում եմ, որ Աստված ցույց տա առաջ գնալու ճանապարհը» և այլն: Ես իսկապես հասկանում եմ նման հուսահատության մեջ հայտնված մարդկանց և իմ անձնական փորձից գիտեմ այս հիասթափությունների ծանրության ճնշող ազդեցությունը:

Սիրելի բարեկամ, առաջիկա օրերին ուզում եմ քեզ հետ կիսվել մի քանի բանալիներով ,որոնք կօգնեն քեզ քրիստոնեական հավատքի կյանքում առաջ շարժվելու, ինչպես նաև կյանքիդ այլ ոլորտներում փակուղուց դուրս գալու հարցերում։ Ուղերձների այս շարքը վերնագրել եմ «Ինչպե՞ս դառնալ հանուն Աստծո անկասելի ծառայող»։

Գիտե՞ք այս զորավոր աստվածաշնչյան խոսքը․ «Քանզի Քեզնով կարող եմ զորագնդի դեմ կանգնել և իմ Աստծով կանցնեմ պարսպից» Բ Թագավորաց 22․30

Այս խոսքերի հեղինակը Դավիթ թագավորն է։ Նա սովորական մի գառնարած էր, ով դարձավ Իսրայելի թագավորը: Նրա կյանքն ու ճակատագիրը տարիներ շարունակ կարծես փակուղու մեջ հայտնված լինեին: Նա նույնպես խորը հուսահատությունների ու հիասթափությունների ընթացքով անցավ։

Հետաքրքիր է նշել, որ Դավիթը թագավոր օծվելուց հետո ոչ թե սկսեց թագավորել, այլ վերադարձավ գառնարածի իր գործին։Ըստ որոշ հաշվարկների նա մոտ 30 տարի է անց միայն գահ բարձրացավ և սկսեց կառավարել երկիրը։ Այդ ողջ ընթացքում նրա կյանքն ասես փակուղում հայտնված լիներ։ Շատերն էին կարծում, թե Դավիթը երբեք չէր կարող դառնալ Աստծո կանխասած մեկը, սակայն, այնուամենայնիվ, հակառակ բոլոր կարծիքների, նա դարձավ Իսրայելի զորավոր թագավորը։

Աստվածային ծրագիրն իրականություն դարձավ: Ինչո՞ւմն էր նրա գաղտնիքը։ Հավատում եմ, որ բանալին վերը բերված հատվածում տեղ գտած մեկ բառի մեջ է՝ «Քեզնով»։ Դավիթը ոչինչ չարեց «առանց» Աստծո: Նա հասկանում էր, որ ամեն ինչ պետք է անի Աստծո հետ:Ահա, թե ինչ է նա ասում Սաղմոս 108․13 խոսքում․ «Մենք Աստծով պիտի զորություն գործենք, և նա պիտի ոտնակոխ անի մեր թշնամիներին»։

Դավիթը աղոթքի ու երկրպագության մարդ էր։ Նա իր ամբողջ սրտով փափագում ու փնտրում էր Տիրոջ աստվածային ներկայությունը: Ձեր կյանքում ոչ մի բան չի կարող փոխարինել Աստծո հետ մտերիմ, խորը և իրական հարաբերությունների արդյունքում ընդունած զորությանն ու ամրությանը: Եվ եթե ես մեկ արտահայտության մեջ ամփոփենք քրիստոնեական կյանքի փակուղուց դուրս գալու առաջին բանալին, ապա այն կարելի է այսպես ձևակերպել. «Աստծո հետ և ոչ՝ առանց Աստծո»:

Աստծո համար թանկ ու կարևոր զավակ, այսօր քաջալերում եմ քեզ հրավիրել Աստծուն քո բոլոր ծրագրերի մեջ, քո ձեռնարկների և քո կայացրած բոլոր որոշումների մեջ: Հրավիրի՛ր Աստծուն քո աշխատանքի մեջ, քո տուն, քո բոլոր գործերի մեջ, նույնիսկ ամենապարզ ու հասարակ ձեռնարկների մեջ։

Հիշի՛ր փակուղուց դուրս գալու առաջին բանալին՝ Աստծո հետ, ոչ թե  առանց Աստծո։ Քեզ սպասում է լիակատար ազատագրում և զորավոր ընթացք։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: