May 31

Գլխավոր | Հրաշքներ | Ինչպե՞ս ես ազդում քո շրջապատի վրա

Ինչպե՞ս ես ազդում քո շրջապատի վրա

Սիրելի բարեկամ, դու ազդեցիկ մարդ լինելու ներուժ ունես քո մեջ։ Մենք բոլորս ունենք ազդեցություն թողնելու հնարավորություն, նույնիսկ եթե ոչ բոլորս ենք առաջնորդի, հովվի կամ մեկ այլ ազդեցիկ դիրք ունենալու կոչման մեջ։ Գիտես ինչո՞ւ։ Քանի որ այն, ինչը բխում է մեր վարքագծից ու ապրելակերպից, այս կամ այն ​​կերպ ազդում է մյուսների վրա: Օրինակ, հաճելի կամ տհաճ բույրը, ժպիտ կամ խոժոռված դեմքը, լավ կամ վատ տրամադրությունը, տխրությունը, ուրախությունը և այլն: Մենք բոլորս էլ ինչ-որ բան ենք փոխանցում այն ​​մարդկանց, ում հետ շփվում ենք։

Իսկ ինչպե՞ս ես դո՛ւ ազդում քո շրջապատի վրա։ 

Աստվածաշունչը մեզ ցուցումներ է տալիս այն մասին, թե ինչ պետք է փոխանցենք մյուսներին: Տեր Հիսուսն ասաց. «սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի։ Եվ ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչև աշխարհի վերջը»։ (Մատթեոս 28.20)

Աստված վստահում է քեզ, և Նա քեզ հետ ամեն օր լինելու խոստում ունի, եթե միայն դառնաս Նրա աշակերտը և մնաս Նրա հանձնարարության մեջ։ 

Դու ի վիճակի ես քեզ շրջապատող մարդկանց փոխանցելու այն, ինչն արժեքավոր է Տեր Հիսուսի համար՝ սեր, առատաձեռնություն, բարություն:Դու ի վիճակի ես մարդկանց առաջնորդելու դեպի Հոր սերը: Աստված ուզում է քեզ դարձնել ազդեցիկ մարդ հանուն Իր Թագավորության: Դու կարո՛ղ ես դառնալ Նրա դեսպանը, Քրիստոսի անուշ բույրը այս երկրի վրա: Եվ սա չափազանցություն չէ՛։

Եվ Աստված վստահեցնում է քեզ, որ դրանում միայնակ չես… Տեր Հիսուսը քեզ ամեն օր ուղղորդելու է և ուղեկցելու քո կյանքի ամեն իրավիճակի մեջ։ Նա քայլ առ քայլ քեզ անցկացնելու է Իր հրաշքների միջով․․․

Դու կարո՛ղ ես ազդեցիկ մարդ դառնալ, եթե միայն դառնաս Քրիստոսի աշակերտը և կյանքդ նվիրես Նրա ակնկալած մարդը դառնալու գործին․․․

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: